Սպորտային ակումբ

1. Մեր մասին

1.1 Մեր Առաքելությունը

Մենք աշխարհահռչակ REEBOK SPORTS CLUB ընտանիքի մի մասն ենք եւ ամենամեծ սպորտային ակումբը տարածաշրջանում: Ավելի քան 8000 քմ միայն սպորտի եւ ինքազարգացման համար։ REEBOK սպորտային ակումբի առաքելությունն է՝ ՆՊԱՍՏԵԼ ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ՏԱՐԱԾՄԱՆՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԻՍԿ ԲԱՐԵԼԱՎԵԼ ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԸ:

1.2 Մեր Արժեքները

Մեր ամեն քայլի հիմքում ընկած են միջազգային ստանդարտներին համապատասխան սպասարկումը և անհատական մոտեցումը յուրաքանչյուր հաճախորդին: Մեզ համար նույնքան կարևոր է նաև նորարարությունը։ Մենք միշտ հետևում ենք համաշխարհային միտումներին՝ վերջին նորամուծություններն առաջինը մատուցելու համար:

1.3 Մեր Նպատակները

Reebok Սպորտային Ակումբի հիմնական նպատակն է ֆիթնես փորձառությունը դարձնել լիովին բացառիկ՝ ապահովելով հետևյալը կետերը

  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին՝ հիմնվելով օրգանիզմի առանձնահատկությունների և առողջական վիճակի բժշկական քննության արդյունքների վրա:
  • Առանձնացված կարդիո և ուժային ընդարձակ մարզասրահներ:
  • Աշխարհի առաջատար ընկերությունների արտադրության ամենաժամանակակից և նորարարական սարքավորումներ:
  • Գերժամանակակից և գրավիչ խմբակային պարապմունքներ՝ լիցենզավորված հանրահայտ Les Mills-ի կողմից:
  • Յուրօրինակ դիզայնով օլիմպիական լողավազան՝ ջրացատկի երեք աշտարակներով:
  • Բացառիկ խելացի թևնոցներ՝ լողի մարզումներն առավել արդյունավետ դարձնելու համար:
  • Ջրային աերոբիկայի առանձին լողավազան:
  • Համապարփակ առողջարարական տարածք:
  • Աշխարհի ամենախելացի սարքավորումները Strength-Endurance (Ուժ-տոկունություն) և Strength-Endurance PRO մարզումների համար:
  • Բռնցքամարտի ռինգ սպորտային ակումբում:
  • Մարտարվեստի հմտությունները զարգացնող նորագույն սարքավորումներ:
  • Հայաստանում գործող սպորտային ապրանքների մասնագիտացված և էքսկլյուզիվ հավաքածուով հագեցած միակ Ռիբոկ Ֆիթհաբ ֆիրմային խանութը:
  • Crossfit լիցենզավորված մարզասրահ (Շուտով):

Մենք նաև ամենաաշխատասեր սպորտային ակումբն ենք Հայաստանում և բաց ենք առավոտյան 06:00-ից մինչև ժամը 24:00:

2. Մեր մարզիչները

Հայկ Անանյան
Լողավազանի մենեջեր

3 տարեկանից մինչև 20 տարեկան մարզվել եմ լողով, եղել եմ Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն, լողի սպորտի վարպետ։ Մասնակցել եմ տարբեր միջազգային մրցումների և զբաղեցրել եմ տարբեր մրցանակային տեղեր։ Ավարտել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, որպես լողի մարզիչ-մանկավարժ, որից հետո նաև մագիստրատուրան, ստանալով հաշմանդամ երեխաների և մեծահասակների լողի մարզիչի որակավորում( ադապտիվ սպորտ – ՄՈՒԿ, Աուտիզմ, Ողնաշարի շեղումների և ճողվածքների, հենաշարժողական ապարատի խանգարում ունեցող մարդկանց հետ – ռեաբիլտացիա ջրային գոտում)։ ՌիբոկՍպորտային Ակումբն աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, որտեղ աշխատելը մեծ պատիվ է ինձ համար։ Մարզիչի մասնագիտությունը սիրել եմ վաղ հասակից`օրինակ վերցնելով իմ մարզիչից։ Խորհուրդ կտամ բոլորին զբաղվել լողով, քանի որ լողը տարիք չի հարցնում, այն շատ օգտակատ է սրտանոթային համակարգի զարգացման և բարելավման համար։ Միշտ հիշե՛ք, որ «Առողջ մարմնում առողջ հոգի է ապրում»։

3. Համագործակցության հնարավորություններ

Մենք մեծ սիրով կհամագործակցենք այլ կազմակերպությունների հետ գովազդի, հովանավորության կամ միջոցառումների կազմակերպման հարցերով։

Լրացեք ստորև համապատասխան դաշտերը և համառոտ ներկայացրեք առաջարկը։ Մեր աշխատակիցը անպայման կկապվի քեզ հետ:

4. Թափուր աշխատատեղեր

Մենք ողջունում ենք մարքեթինգի և հաճախորդների սպասարկման թիմերին միանալու քո ստաժավորման հայտերը, որի միջոցով դու հնարավորություն կստանաս բացահայտելու այս հզոր համակարգի գործունեությունը ներսից և արժեքավոր փորձ ձեռք բերել քո ողջ կյանքի համար։

Պարզապես լրացրու ստորև տեղադրված դիմում-հայտը ու գրիր մոտիվացիոն նամակ, և մենք կկապվենք քեզ հետ։ Ծրագիրը մրցակցային է, ուստի ոչ բոլոր թեկնածուները կընտրվեն։

Կապը մեզ հետ

010 36 36 36

info@reeboksportsclub.com

Փիրումյաններ 5, Երևան, 00