ԸՆՏՐԻՐ ՔԵԶ ՀԱՄԱՐ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔԸ

Ինչ մարզում էլ որ ընտրես, հինգ հնարավորություն տուր։ 5 պարապմունքից հետո, այն քեզ հեծանիվ վարելու պես պարզ կթվա։ Այնպես որ, եղիր առույգ և մի՛ հանձնվիր։

Պարապմունքներ

Մեր ոգեշնչող, ներգրավող, բազմազան և նորագույն խմբակային մարզումների ծրագրերն արտոնագրված և հավաստագրված են ֆիթնես ծրագրերի մշակման ոլորտում աշխարհի առաջատար Les Mills ընկերության կողմից և մատուցվում են մեր լավագույն մարզիչների միջոցով:

Ծանոթացի՛ր դասացուցակին

Այս ենթախումբը նախատեսված է նրանց համար, ովքեր սիրում են միաժամանակ մարզվել եւ զվարճանալ

BodyAttack® (Ֆունկցիոնալ ֆիտնես մարզում)

Սա հիանալի հնարավորություն է մարտահրավեր նետելու ինքդ քեզ և բարձրացնելու ամենօրյա ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Այս մարզումները կօգնեն այրել կալորիաներ և բարելավել մարմնի կազմվածքը։ Իսկ տոկունության, ճարպկության և կոորդինացիայի բարելավումը երաշխավորված է։

BodyPump® (Խմբակային մարզում ծանրաձողով)

Մարզի՛ր մարմինդ։ Թեթև ծանրաձողերով և բազմակի մոտեցումներով իրականացվող մարզումները կվերականգնեն քո էներգիան և կբարելավեն մարմնիդ կառուցվածքը։ Մարզումները տևում են 55 րոպե և ուղեկցվում ոգեշնչող ու մոտիվացնող երաժշտությամբ։ Դու պարզապես կսիրահարվես այս մարզումներին ու կցանկանաս նորից ու նորից վերադառնալ մարզասրահ։

CxWorx® (Իրանի մարզում)

Ցանկանու՞մ ես արագ մկաններ կազմավորել և արդյունք ստանալ։ Ուրեմն այս մարզումը հենց քեզ համար է։ Դարձի՛ր ավելի ուժեղ և սլացիկ, զարգացրու՛ որովայնի և նստատեղի մկանները։ Սակայն ուշադրություն, կանանց մարմնի վրա այն կարող է գայթակղիչ կորություններ առաջացնել։

RPM® (հեծանվով մարզում ներքին տարածքում )

Սա պարզապես մրցավազք չէ, այլ իսկական ճանապարհորդություն։ Մարզումները հատուկ նախագծված են արագության և դիմադրողականության նկատմամբ ինքնավերահսկողության միջոցով ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար։

Total Body® (Ուժ, կարդիո և իրան)

Կքանիստերի, վազքի և ճկուն ժապավեններով վարժությունների համախմբումը ամենաանվտանգ և արդյունավետ մարզումների տեսակն է աշխարհում։ Այրի՛ր կալորիաներ և բարելավի՛ր մարմնիդ ճկունությունը, հավասարակշռությունը, տոկունությունը ու մկանային ուժը։

BodyStep (ստեպ աերոբիկա)

Այս մարզումները, որոնք հիմնված են աստիճաններով վեր ու վար անելու իմիտացիայի վրա, ուղղված են կալորիաների մեծ ծավալի այրմանը։ Այն ամրացնում է մարմնի մկանները, գեղեցիկ տեսք է տալիս գոտկատեղին, ազդրերին և ոտքերին։

HIIT Queenax

Մետաբոլիկ իրարանցում։ 30-40 րոպե տևողությամբ բարձր ինտենսիվության պարապմունք՝ միայն սեփական մարմնի քաշի և Queenax սարքավորումների միջոցով։ Բարելավում է նյութափոխանակությունը, նվազեցնում ավելորդ քաշը և կատարելագործում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։

TRX®

30 րոպե տեւողությամբ մարզում՝ ուղղված որովայնի մկանների ամրացմանը՝ համապատասխան մարզական պարագաներով։

Հուզմունք, ինտենսիվություն, զգացմունքներ, պոռթկումներ՝ ահա այն, ինչը կարող եք ստանալ մարտարվեստի պարապմունքներից։ Աշխատե՛ք քրտնաջան եւ հաղթահարե՛ք սթրեսը

Բռնցքամարտ

Բռնցքամարտն ավելին է, քան պարզապես հարվածները։ Այն մարդուն տալիս է մտավոր և ֆիզիկական ուժ, սթրեսին դիմանալու կարողություն։ Դու կզարգացնես քո ճարպկությունը, կենտրոնանալու կարողությունը, տեսողության և շարժումների կոորդինացիան, ինչպես նաև մրցակցի հետ պայքարելու կարողությունը։ Բե՛ր քո մարտական ոգին բռնցքամարտի մարզասրահ։

Սպարինգ (միայն հրավերով)

Փորձառու բռնցքամարտիկ դառնալուց հետո, մարզիչը կարող է հրավիրել քեզ մենամարտերի, որը կբարելավի քո մարզական ունակությունները։ Անհրաժեշտ պարագաները տրամադրում է Ակումբը։

Քիք-Բոքս

Քիք-բոքսի պարապմունքները կնպաստեն սիրտանոթային համակարգի աշխատանքին ու կդարձնեն քեզ ավելի ուժեղ, համբերատար և բարեկազմ։

BodyCombat® (Խառը մարտարվեստներ)

Պարապմունք, որն ակտիվորեն համատեղում է խառը մարտարվեստները։ Հարվածների միջոցով բացի՛ր ճանապարհդ դեպի ֆիզիկական պատրաստվածության նոր մակարդակ։ Փորձարկի՛ր մարմինդ դինամիկ մարզումներով և կուտակի՛ր էներգիայի պաշար ողջ օրվա համար։

Մայ Թայ

Մայ թայը մարտային մարզաձև է, որի ժամանակ կիրառվում են կանգնած հարվածներ մի շարք այլ հարվածների զուգորդությամբ։ Այս մարզաձևին այլ կերպ անվանում են «ութ վերջույթների արվեստ», քանի որ օգտագործվում են նաև բռունցնքերը, արմունկները, ծնկները և սրունքները։ 20-րդ դարում լայն տարածում գտած այս մարզաձևը արևելյան արմատներ ունի․ հայրենիքը համարվում է Թայլանդը։ Ողջ մարմինը որպես զենք օգտագործող այս մարզաձևը Թայլանդի ազգային մարզաձն է և ստեղծվել է հարյուրավոր տարիներ առաջ։

Խմբակային մարզումներ, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է որոշակի մկանային խմբերի զարգացմանը և ստիպում է քրտնել՝ այրելով բավականաչափ կալորիա

Stretching

Ձգումները ֆիզիկական վարժությունների տեսակներից մեկն է , որտեղ որոշակի մկաններ կամ մկանների խումբ գտնվում են ձգվաց վիճակում, որի արդյունքում բերելավվում է մկանների առանձգականությունը և ձեռք է բերվում անհրաժեշտ մկանային տոնուս: Իսկ հետևանքը հանդիսանում է կատարելագործված մկանների զգացումը , ճկունությունը և շարժման դիապազոնը: Ձգումների արդյունքում դուք կզգաք ձեզ ավելի բարձրահասակ, նրբագեղ և պլաստիկ, և ձեր կեցվածքը դրական կերպով կփոխվի:

BodyBalance®

Այս մարզումը զարգացնում է ճկունությունը, բարելավում կեցվածքը և մկանային զանգվածը, որպեսզի դու թե՛ հոգեպես և թե՛ ֆիզիկապես ավելի առույգ ու աշխույժ լինես։

Pilates

Անվտանգ վարժությունների համակարգ, որը քեզ թույլ կտա շատ լավ զգալ եւ ավելի լավ տեսք ունենալ։ Այն կսովորեցնի զգալ քո մարմինը, իսկ մարմնի լավ դիրքերը ու պարզ վարժությունները կզարգացնեն ճկունությունը, ճարպկությունը եւ կբացահայտեն մարմնի շարժումների ողջ էությունը։ Ռիբոկ Սպորտային Ակումբում պիլատեսը իրականացվում է կա՛մ գորգերի, կա՛մ հատուկ սարքավորումների վրա:

Այս խումբը մարզումների միանգամայն նոր մակարդակ է, որը հնարավորություն է ընձեռում կատարելագործել և՛ մարմինը, և՛ հոգին՝ թողնելով թարմ զգացողություններ ու մտքեր

Յոգա

Մենք քաջ գիտակցում ենք, որ առկա են յոգայի տարբեր տեսակներ եւ ենթատեսակներ, եւ անում ենք լավագույնը, որպեսզի դրանց մեծ մասը հասանելի լինի։ Նախնական առաջարկում ենք յոգայի 5 ամենատարածված տեսակները:

Vinyasa Yoga

Vinyasa Yoga-ն հիմնված է շնչառության կարգավորման միջոցով մեդիտացիոն գործընթացի վրա, որը նպաստում է գիտակցության հանդարտմանը, մտքի կենտրոնացմանը և ներաշխարհի բացահայտմանը։

Hatha Flow Yoga

Hatha Flow Yoga-ն հիմնված է հատուկ շնչառական մեթոդիկայով՝ մարմնի դիրքերի և ձգումների վրա, որն ուղղված է մարմնի ճկունության զարգացմանը և ռելաքսին։

Antigravity

AntiGravity-ն իր մեջ ներառում է ավանդական Յոգայի և Պիլատեսի վարժություններ, որոնք կատարվում են հատուկ Ցանցաճոճերի վրա: Յոգայի այն հնարքները, որոնք բարդ են հատակին կատարելու համար հեշտանում են այս ցանցաճոճերի օգնությամբ կախված վիճակում կատարելիս: Բացի այդ AntiGravity-ն հեշտացնում է դասական Յոգայի ժամանակ կատարվող մարմնի ձգումները և ճկումները: Այս մարզումը նպաստում է մկանների և հոդակապերի ամրացմանը և ամբողջ ընթացքում գրեթե բացակայում է ճնշումը մեջքի վրա, քանի որ մարմինը գտնվում է կախված դիրքում: Յոգան առհասարակ և AntiGravity-ն հատկապես շատ լավ է անդրադառնում նաև էմոցիոնալ և հոգեբանական առողջության վրա:

Viniyoga

Viniyoga-ն կենտրոնացած է շնչառության և մարմնի շարժումների միավորման վրա, որի նպատակն է բարելավել մտքի կենտրոնացումը և ֆիզիկական ուժն ու ճկունությունը։

Aerial yoga

Ճկունություն, կենտրոնացում, մկանների ամրացում եւ սթրեսից ազատում. ահա այն ամենը, ինչը կարող ես ստանալ յոգայի տարատեսակ դիրքերի միջոցով՝ սկսած գամակի վրա հասարակ ձգումներից, մինչեւ ավելի բարդ վարժություններ՝ ոտքերով գլխիվայր կախվելը, ոտնաթաթով ու կրունկով հավասարակշռությունը պահելը։

Prenatal Yoga

Յոգան ապագա մայրերին պարգևում է հանգիստ, էմոցիոնալ և ֆիզիկական հավասարակշռություն, ինչպես նաև կապ է ստեղծում իրենց բալիկների հետ։ Այստեղ կիրառվում են շնչառական, ֆիզիկական և մեդիտացիոն տեխնիկաներ հղիության ընթացքում առաջացող մարտահրավերները հեշտությամբ հաղթահարելու համար։

Ուժային յոգա

Ուժային յոգան ֆիթնեսի վրա հիմված վինյասայի դասընթաց է։ Այն ինտենսիվ մարզումների ամբողջություն է, որի ժամանակ քրտինք չթափելը պարզապես անհնար է։ Ուժային յոգան ունի մի քանի առավելություն՝ կոփում է մարմինը և ուժ տալիս, դարձնում է ավելի ճկուն և նվազեցնում սթրեսը։ Դասընթացավարը որոշում է շարժումների հերթականությունը, իսկ մարզվողը փորձում է համապատասխանեցնել շունչը շարժումների հետ։ Ուժային յոգան այսօր կիրառվում է մի շարք ակտիվ «վինյասա» ոճերի համար։

Իյենգար

Իյենգարը Հաթա Յոգայի տեսակ է։ Ասյտեղ շեշտն ընկած է մանրամասների, ճշգրտության, դիրքավորվածության (ասանա) և շնչառության կանոնակարգման (պրանայամա) վրա։ Ասանաների միջոցով կարելի է ձեռք բերել ուժ, շարժունակություն և կայունություն։ Իյոնգար Յոգան նաև թեևապևտիկ միջոց է որոշ դեպքերի համար։

Մեդիտացիա

Մեդիտացիա սանսկրիտից թարգմանաբար նշանակում է մտակենտրոնացում։ Հասկացությունը վերցված ե բուդդիզմից և նշանակում է հեռացում ջղայնությունից։ Մեդիտացիա ընթացքում գիտակցությունը կենտրոնացվում է կոնկրետ պատկերների և մտքերի վրա։

Լատինական պարեր

Պարի՛ր ինքնամոռաց։ Վայելի՛ր սալսայի, ռեգետոնի, մերենգեյի, բաչատայի եւ կիզոմբայի տաք ռիթմերն ու շարժումները։ Մեր պրոֆեսիոնալ պարուսույցները կանեն ամեն ինչ, որպեսզի դու զգաս իսկական երեկույթի շունչը:

Zumba®

Պարը, աերոբիկան եւ լատինական ռիթմերը քեզ կպարգեւեն Հարավային Ամերիկայի էներգիան ու կօգնեն ազատվելու ավելորդ կալորիաներից եւ սթրեսից:

Բրեյքլեթիքս

Ամբողջ մարմինը գործի դնող «Բրեյքլետիքս» դասընթացը ներառում է և՛ ֆիթնեսի և՛ բրեյքդանսի հիմնական տարրերն ու վարժությունները: Բրեյքլետիքսի շնորհիվ ձեռք ես բերում ուժ, կողմնորոշում և ճկունություն: Նպատակը դասընթացի շրջանակներում պարի և ֆիթնեսի միասնականությունն է: Չկան բարդ շարժումներ, հարկավոր է միայն լինել ստեղծարար և համընթաց շարժվել երաժշտության ռիթմի ներքո:

Kid's Yoga

Յուրքանչյուր երեխա ունի առողջ և հանգիստ ապրելու իրավունք։ «Յոգա երեխաների համար» դասընթացի շրջանակներում երեխան խաղի միջոցով կսովորի ինչպես զարգացնել ինքնակառավարում, ուշադրության կենտրոնացում, ինչպես նաև պատկերացում և ինտուիցիա, կսովորի ճիշտ շնչել, հանգստանալ և ձերբազատվել բացասական հույզերից: Երեխան կդառնա ավելի հանգիստ և հավասարակշռված, իսկ նրա միտքն ավելի ճկուն և արագ:

Swimming

Ուսումնական խմբերը բաժանված են ըստ տարիքի (սկսած 3 տարեկանից)։ Պարապմունքները ուղղված են գրեթե ամեն ինչին, սկսած՝ ջրում գտնվելիս ինքնավստահության ամրապնդումից, մինչեւ լողի բարդ տեխնիկաների յուրացումը, ինչպիսիք են կռոլը, բատերֆլայը, մեջքի լողը եւ բրասը։

Kid's Ballet

Տարբեր տարիքային խմբերում բալետի պարապմունքները կսովորեցնեն տարատեսակ շարժումներ, սկսած ամենապարզերից, մինչեւ բազմամակարդակ խորեոգրաֆիա, որոնք ուղղված են երեխաների մոտ անկախության եւ ինքնավստահության ձևավորմանը։

Let's Move Kids

Մարզումներ՝ լի ժպիտով, ծիծաղով, երգերով եւ զվարճությամբ։ Կախված տարիքից, յուրաքանչյուր պարապմունք զարգացնում է մատորիկան, որը բարելավում է ճկունությունը, տոկունությունը, հավասարակշռությունը, կոորդինացիան եւ արագությունը։ Երեխաները կբացահայտեն շարժումների իրական հաճույքը:

Zumba Kids

Այս մարզումը կատարյալ է զումբայի երկրպագուների համար։ 7-11 տարեկան երեխաները հնարավորություն են ստանում շարժման մեջ լինել և պարել իրենց սիրելի երաժշտության ներքո։ Zumba® Kids-ը օրիգինալ զումբա խորեոգրաֆիայի վրա հիմնված դասընթաց է։ Դասընթացի կառուցվածքի մեջ են մտնում խաղեր, շարժումներ և մշակութային ուսումնասիրություն։ Այն օգնում է զարգացնել առողջ ապրելակերպ և դարձնել ֆիթնեսը երեխաների կյանքի հիմնական մասը։

Kid's Breakdance

Kid’s Break dance-ը պարզապես պարային դաս չէ, սա մի զարմանահրաշ, ստեղծարար գործընթաց է և իսկական արկածախնդրություն։ Յուրաքանչյուր երեխա այս պայծառ պարի մեջ ինչ-որ հետաքրքիր բան է գտնում։ Իզուր չէ, որ Break dance սիրում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Ողջ աշխարհում շատ հանրահայտ այս սպորտ-ուղղությունտը օգնում է ամբողջությամբ բացահայտել երևակայությունն և ստեղծագորելու ընդունակություններդ։

Ծանոթացի՛ր դասացուցակին