Սրահներ

Մենք առանձնացրել ենք կարդիո եվ ուժային մարզասրահները՝ նախագծելով կարդիո սրահ եվ ուժային մարզասրահ։

Սրահները հագեցված են մարմնիդ յուրաքանչյուր մկանը մարզելու համար նախատեսված նորագույն սարքավորումներով, ինչպիսիք են՝

Ամբողջ տեսականիով ներկայացված է Technogym ընկերության Artis Line բարձրակարգ սարքավորումները՝ առողջ ապրելակերպի ծրագրով, որն աշխատում է Mywellness հարթակի միջոցով։ Ի դեպ, Technogym ընկերությունն Օլիմպիական խաղերի հիմնական մատակարարն է:

2016 թ. արտադրված Climb սարքավորումները ամենաարդյունավետն են կարդիո մարզումների միջոցով առավելագույն կալորիաներ այրելու համար։

Milon Training – պարզ, անվտանգ, արդյունավետ

 Իր մարզման տարատեսակներով Միլոնն ընդգրկում է մարզումների բազմազանություն, որոնք բավարարում են մարզչական պահանջները՝ հիմնական մարզումից մինչև նպատակային ուժային մարզում և ինտենսիվ կարդիո մարզումից մինչև առավելագույն ուժային մարզում։ Անկախ ձեր մարզման նպատակից՝ լինի այն  ուժային, տոկունությունը խթանող կամ այս երկուսը միասին, մեր Միլոն գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տրամադրել յուրաքանչյուրին ամենաարդյունավետ մարզման ծրագիրը։

 

Milon սկզբունքհաստատված Սպորտային փորձաքննության կողմից 

Միլոն մարզումը հիմնված է սպորտի մեջ  գրանցված վերջին ձեռքբերումների վրա։ Գերմանական Քյոլնի Սպորտ համալսարանի հետ միասին մշակվել է Milon Intensity Training (MIT) ծրագիրը, որը հստակորեն կարգավորում է սրտի աշխատանքը վերահսկող Միլոն սարքավորումը և պահպանում կարճ, բարձր ծանրաբեռնվածությամբ դադարներ մի մարզասարքից մյուսին անցնելու ընթացքում։

 

Milon Training- ի առավելությունները

Հոդերի լարվածության նվազեցում


Ողնաշարի և հոդերի ցավի մեղմացում


Օստեոպորոզի, օստեոարթրիտի և հոդերի հետ կապված այլ խանգարումների կանխարգելում


Շարակցական հյուսվածքների և մկանների ամրապնդում


Բարելավված կեցվածք և տոկունություն, որի արդյունքում ամենօրյա ֆիզիկական մարտահրավերները դառնում են առավել հեշտ դիմադրելի


Բարձր նյութափոխանակություն


Մկանների զարգացում

Քաշի լծակային կարգավորման և սկավառակների բեռնման հնարավորություն ունեցող սարքավորումներ, նստարաններ, ճոպանային մարզասարքեր, ազատ ծանրաքարեր և շատ այլ սարքավորումներ մեկ վայրում, որոնք հավասարապես ծառայում են և՛ սկսնակներին, և՛ պրոֆեսիոնալ մարզիկներին։

Պատրաստված լինելով բիոմեխանիկայի, էրգոնոմիկայի, դիմացկունության և անվտանգության ամենաբարձր չափանիշներին համապատասխան` Pure Strength-ը կատարյալ ընտրություն է ձեր սպորտային կատարողականությունն առավելագույնին հասցնելու համար։

Մարզման իրական ազատության զգացում

Pure սարքավորումները տալիս են մարզիկներին ազատություն, բազմակողմանի մարզման հնարավորություն և առաջարկում են տարբեր քաշային ծանրաբեռնվածությամբ մարզասարքեր՝ այս ամենը մատուցելով կատարյալ անվտանգ միջավայրում։ Մարզասարքերի այս հավաքածուն բաղկացած է տարբեր քաշային մարզասարքերից,  կանգնակներից, մեծ թվով նստարաններից ու ազատ քաշերից, որոնք կօգնեն ձեզ հասնել կատարյալ արդյունքների։

FLEXability շարքի շնորհիվ ձգումները դառնում են առավել հասանելի, ինտուիտիվ և բոլորի համար չափավոր։

FLEXability-ն stretching-ի համար նախատեսված  նորարարական սարքավորումների շարք է, որը հարմար է բոլոր օգտվողների համար ցանկացած միջավայրում: FLEXability-ի oգնությամբ ձգումները դառնում են առավել հասանելի և ինտուիտիվ, իսկ արդյունքներն՝ առավել շոշափելի բոլորի համար: 

Դու կարող են ցանկացած ժամանակ նաև ինքնուրույնաբար մարզվել՝ շնորհիվ յուրահատուկ տեսողական հետադարձ կապի համակարգի: