Խմբակային պարապմունքների սրահներ

Գրավիչ ու քո սպասումներն արդարացնող սրահները, որոնք համատեղում են ժամանակակից նորամուծություններն ու օգտագործման պարզությունը, քո պարապմունքները կդարձնեն ամենասիրելի զբաղմունքը:

Մարտարվեստների մարզասրահ

Սրահն ամբողջությամբ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, սկսած բռնցքամարտի ավանդական տանձիկներից, մակիվարներից մինչեւ ամենանորաձեւ սարքերը, ինչպես Nexersys 3.0 եւ Cross-Body Trainer-ը։

Կազմվածքդ կատարելության աստիճանի հասցնելու համար կարող ես մասնակցել նաեւ սեփական մարմնի քաշով ուժային մարզումներին, որոնք անցկացվում են մարտարվեստների սրահի համար նախատեսված Queenax սարքավորումներով:

Խմբակային մարզումների սրահ

Որպեսզի մատուցենք գրեթե 30 իրարից տարբերվող խմբակային պարապմունքներ, մենք հագեցրել ենք մեր ակումբը ռեֆորմերներով, ցանցաճոճերով, TRX կախոցային և այլ հավաքածուներով, UFO տախտակներով, ձողերով, աստիճաններով, ծանրաքարերով, գորգերով, BOSU գնդակներով, բատուտներով, զուգափայտերով, ձգման և շատ այլ սարքերով։

Յոգայի սրահ

Յոգայի ներդաշնակ սրահը, որը նախատեսված է մինչև 10 անձի համար, ապահովում է իդեալական մեդիտացիայի, գիտակցության հանդարտման, զգայական ընկալումների միջոցով ներաշխարհի բացահայտման ու խորը ռելաքսացիայի համար անհրաժեշտ բոլոր պայմանները։

«Յոգան ոչ թե կատարելագործման, այլ ինքնընկալման մասին է» - Գուրմուկհ
Բացահայտի՛ր պարապմունքները