Սքվոշ

LED լույսերով սպորտային հատուկ ապակե հատակը հնարավորություն է տալիս, ընդամենը մեկ կոճակի հպումով փոխել գծանշումները։

Սքվոշի մեր երեք կորտերը՝ երկու շարժական կողմնային պատերով, իդեալական են որպես բազմաֆունկցիոնալ տարածք, որը կարող է հեշտությամբ վերածվել տարբեր խաղադաշտերի: LED լույսերով սպորտային հատուկ ապակե հատակը հնարավորություն է տալիս, ընդամենը մեկ կոճակի հպումով փոխել գծանշումները՝ ստեղծելով համապատասխան տարածք Ձեզ համար:

Խաղադաշտը կարող է օգտագործվել նաև որպես նորաձևության ցուցադրության, երեկույթների, դիսկոտեկների և հատուկ մեր ակումբի անդամների համար կազմակերպված այլ միջոցառումների հարթակ:

Սքվոշ կանոններ

  • Սքվոշ այցելող հյուրերի հաճախումը սահմանափակ է։ Նրանք կարող են մուտք գործել միայն սքվոշ-խաղադաշտեր և հանդերձարաններ։ Ռիբոկ Սպորտային Ակումբի մյուս ծառայությունները վճարվում են առանձին։
  • Խորհուրդ ենք տալիս ժամանակին ներկայանալ սքվոշ խաղադաշտ, քանի որ խաղային ժամանակի ավարտը մնում է անփոփոխ անկախ ձեր՝ այնտեղ գալու ժամանակից։
  • Ակումբի միջոցառումների ժամանակ աշխատակազմն ունի իրավունք որոշ ժամանակով փակել սքվոշ խաղադաշտերը՝ նախապես տեղեկացնելով այդ մասին։
  • Ըստ Ակումբի հատուկ պահանջի՝ սքվոշ խաղադաշտ ներկայանալ միայն բաց գույնի ներբաններ ունեցող մաքուր սպորտային կոշիկներով, որոնք ծածկույթի վրա հետքեր չեն թողնի։ (Non Marking)
  • Այն հյուրերը, որոնք ցանկանում են երկարացնել խաղային ժամանակը, պետք է նախապես գրանցվեն տեղեկացնելով Ակումբի օպերատորին։
  • Արգելվում է սքվոշի ակումբային քարտի փոխանցումը երրորդ անձին։
  • Սքվոշի հանդիպման չեղարկման կամ խաղային ժամանակի հետաձգման դեպքում անհրաժեշտ է հայտնել ադմինիստրատիվ աշխատակազմին նվազագույնը 6 ժամվա ընթացքում։ Վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում ադմինիստրացիային իրավունք է վերապահվում համարել խաղադաշտը վարձակալված և մարզումն իրականացված։
  • Աբոնեմենտով գնված խաղային ժամանակը կամ անձնական մարզումները պետք է օգտագործվեն նշված ժամանակահատվածում։
  • Աբոնեմենտ քարտի ժամկետի ավարտի դեպքում չօգտագործված ժամերը չեն փոխանցվում մյուս ամսվան։
  • Վարձակալված ապրանքների վնասման դեպքում գանձվում է տուգանք, որը հաստատվում է Ակումբի ադմինիստրացիայի կողմից։
  • Խաղից իրական հաճույք ստանալու և վնասվածքներից խուսափելու համար սքվոշում անփորձ անձանց խորհուրդ է տրվում օգտվել մեր WSF Առաջին մակարդակի մարզիչների ծառայություններից։
  • Տասնինը տարին չլրացած անձանց թույլատրվում է մտնել խաղադաշտ միայն պաշտպանիչ ակնոցով։