Ջրային աերոբիկա

Մենք կառուցել ենք առանձնացված լողավազան, որպեսզի ջրային աերոբիկայի մեր հաճախորդներն իրենց ուրույն անկյունն ունենան և մարզվեն՝ առանց շեղվելու։
Վայելի՛ր այստեղ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթդ։

Ծանոթացի՛ր դասացուցակին

Եթե փնտրում ես ողջ մարմինդ մարզելու համար նախատեսված խմբակային դասընթաց, ապա Ջրային Աերոբիկան հենց քեզ համար է։ Ջրում վազքը և անգամ թեթև քայլքը ամրացնում են ոտքերը և կոնքերը։ Ավելին՝ Ջրային Աերոբիկան հրաշալի կարդիոշնչառական մարզանք է, որը նաև մարզում է մարմնի ամբողջ վերին հատվածը։

Մյուս կողմից, ջուրը մարմնի քաշը պահող հոդերի համար գործում է որպես բարձիկ և նվազեցնում է մկանների վրա ընկնող սթրեսը, այսպիսով մինիմումի հասցնելով վնասվածք ձեռք բերելու որևէ հավանականություն։ Քեզ մնում է միայն հաճախել Ջրային Աերոբիկաի դասընթացներին և զգալ քեզ այնքան թեթև, կարծես ամպի վրա ես։