Առողջարարական տարածք

Ինտենսիվ լողից կամ ծանր մարզումներից հետո քեզ հարկավոր է պարզապես լիցքաթափվել մեր առողջարարական տարածքում:

Բացի հանգստացնող և մկանների ցավը թեթևացնող ազդեցությունից, բարձր ջերմաստիճանը շոգեբաղնիքներում լայնացնում է արյունատար անոթները՝ բարելավելով արյան շրջանառությունը և իջեցնելով ճնշումը: Ավելին, դիմացկունությունը և մկանային ուժն աճում են շոգեբաղնիքից հետո, ինչը նշանակում է, որ այն կարող է լինել կատարյալ լրացում քո հիմնական մարզումային և սննդային ծրագրին։

«Կենսական ուժ» ջրավազան

Ջրմուղ և օդամուղ սարքերով հագեցած «Կենսական ուժ» (Vitality) ջրավազանի էական առանձնահատկություններն են օդային պղպջակներով հագեցած ջրավազանը, մարմնի մերսման կայանները, պարանոցի մերսման ծորակները, աստիճանաձև պատի ծորակները և ստորջրյա նստարանները: 

Ֆիննական Սաունա

Մեր ֆիննական սաունան ամենամեծերից մեկն է աշխարհում և պարզապես ամենամեծը՝ Հայաստանում։ Նրա առավելագույն ջերմաստիճանը 80-90°C է, իսկ հարաբերական խոնավությունը՝ 10-20%։

Միջերկրածովյան Շոգեբաղնիք

Առավելագույն ջերմաստիճանը՝ 43°-45°C
Հարաբերական խոնավությունը՝ 98%

Հռոմեական Շոգեբաղնիք

Առավելագույն ջերմաստիճանը՝ 55°C
Հարաբերական խոնավությունը՝ 20-40%

Սառցե Շատրվան

Տարբեր շոգեբաղնիքներից հետո, սառցային պրոցեդուրաները լավագույն միջոցն են խթանելու քո իմունային և արյունատար համակարգերը: