Երբ հարմարավետությունն ու շքեղությունը մեկտեղվում են:

VIP անդամակցության գոտի

Հատուկ առանձնացված կանանց եւ տղամարդկանց մարզասրահներ, որոնք
ստեղծվել են նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդներին գոհացնելու համար։
Կարեւորելով յուրաքանչուր դետալ՝ մենք առանձնակի խնամքով ենք ընտրել այս
գոտիների մաս կազմող մարզասարքերը, կահավորանքը, առողջարարական
տարածքները եւ օգտագործման պարագաները:
Մեր ակումբի VIP անդամներին առաջարկում ենք հետեւյալ ծառայությունները՝


• VIP մարզասրահներ՝ կանանց եւ տղամարդկանց համար առանձնացված
մուտքով եւ հանդերձարաններով,
• VIP սրահներ՝ հագեցված մարմնի յուրաքանչյուր հատվածի համար
նախատեսված լավագույն Technogym ապրանքանիշի Artis շարքի
սարքավորումներով,
• Անհատական butler ծառայություն, որի շնորհիվ դուք կունենաք ձեր
անձնական օգնականը ակումբի ողջ տարածքում,

• Մարմնի ընդհանուր զննման հիման վրա կազմված սնվելու անհատական
ծրագիր,
• Անհատական 96 պարապմունք մարզիչի հետ, ով կապահովի ձեր սպորտային
նպատակների հեշտ եւ ճիշտ իրականացումը,
• Առանձին շոգեբաղնիք՝ Satori դիզայնով: Անցնելով ապակյա դռան միջով, ձեր
հայացքը կանգ կառնի կանադական խեժափիճի ծառի փայտից
պատրաստված փայտե նստարաններին, որոնք վիզուալ կերպով կապված են
նստարանների հետնամասում տեղակայված վանդակապատ եւ նրբագեղ
լուսավորված պատի հետ, որն ամբողջովին ոգեշնչված է ասիական
ճարտարապետության դասական մոտիվներից: Դրա հետ մեկտեղ, դուք
կգտնեք եղեգի փայտից պատրաստված պատ, որի յուրահտուկ բույրը կօգնի
տեղափոխվել ասիական անտառներ,
• Ազատ մուտք դեպի կարդիո եւ ուժային սրահներ, խմբակային դասընթացների
եւ մարտարվեստի դահլիճներ, օլիմպիական լողավազան եւ միայն ակումբի
անդամների համար նախատեսված առողջարարական տարածք,
• Լոգանքի պարագաներ (անվան սկզբնատառերով անհատական սրբիչներ եւ
խալաթ)
• մեկ ժամ տեւողությամբ 12 թայլանդական մերսումներ, որոնք կիրականացվեն
Թայլանդից եւ Ֆիլիպիններից ժամանած փորձառու մասնագետների կողմից։

077 63-87-78