Մեր Մասին

Մեր Պատմությունը

      «Թայգր գրուպ » ՍՊԸ-ն ստեղծվել է վստահության հիման վրա և այն համոզումը, որը կազմակերպությունը պետք է զբաղվի միայն մարդկանց կյանքի որակը բարելավելով, իր արտահայտումն է գտել այն նախագծերում, որոնք մինչ այսօր կազմակերպությունն իրականացրել է: Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում գործող բոլոր սպորտային համալիրները՝ եկանք այն եզրահանգման, որ առողջ ապրելակերպը և մարդկային կյանքի որակի բարելավումը չեն արժանացել այն ուշադրությանը, որը պահանջում են միջազգային ստանդարտները և որոշեցինք իրագործել մի հավակնոտ ծրագիր, որն իր մեջ ներառեց մի քանի տարվա ահռելի աշխատանք և ուսումնասիրություններ: Հիմնադիր-տնօրեն Արմենուհի Գևորգյանը լինելով նախագծի միակ պատասխանատուն և ունենելով հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրականցվեն նույնիսկ ամենափոքր դետալները, իրագործել է ինտերիերի, նախագծման և ակումբի հագեցվածությանը վերաբերող բոլոր մարտահրավերները։ Արդյունքում ստեղծվեց Ռիբոկ սպորտային ակումբը, որը ոչ միայն միանգամից դառձավ իր ոլորտում առաջատար, այլ նաև ճանաչվեց նոր ստանդարտ Ռիբոկ համաշխարհային ցանցի մնացած բոլոր ակումբների համար:

      Հավատարիմ մնալով մեր գաղափարախոսությանը՝ մենք չսահմանափակվեցինք միայն Ռիբոկ սպորտային ակումբով և մեր առջև դրեցինք նոր նպատակներ: Հիմնադիր- տնօրեն Արմենուհի Գևորգյանի նախաձեռնությամբ ակումբն իր պատերի ներսում նաև ներառեց մեր մյուս հավակնոտ երազանքը. այն է բերել օվկիանոսի ալիքները Հայաստան և թույլ տալ վայելել տրոպիկական ալքիների ամբողջ հաճույքը Երևանում: Ծրագիրն ինքնին բարդ էր թե՛ իրականացման և թե՛ շենքային պայմաններում տեղադրելու համար, սակայն ինչպես տեսնում ենք, բոլոր առաջադրված խնդիրները լուծվեցին, որի արդյունքում հարյուրավոր երեխաներ և մեծահասկաներ կարողացան վայելել սերֆինգի իրական հաճույքը առանց երկրից դուրս գալու:

      Սիրելով ինքներս մեզ նոր մարտահրավերներ նետել՝ մենք ամբողջովին ինքնուրույն նախագծեցինք Հայաստանում նախադեպը չունեցող և իր տեսակի մեջ եզակի էսթետիկ բժշկության և ՍՊԱ կենտրոնը, որն իր մեջ ներառում է ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բուժման սենակներ, այլ նաև Հին Հռոմի մշակույթով ոգեշնչված թերմալ գոտի, որն իրենից ներկայացնում է իրար հաջորդող տաք և սառը սենյակների համադրություն:

      Մենք մեզ ամբողջական չէինք համարի, եթե նաև չանդրադառնայինք առողջ սննդին և ռեստորանային ոլորտին: Ստեղծելով իրարից տարբեր և իրենց ուրույն ոճը ունեցող երեք տարբեր ռեստորաններ՝ մենք որոշեցինք ստեղծել առողջ սննդի նոր նախագիծ, որն ամբողջական կդարձնի ձեր մարզումների արդյունքները: Առողջ սնունդի նոր ձևաչափը նոր շունչ կբերի հայաստանյան սննդի առաքման ոլորտում, քանզի ամբողջովին անհատականացված հավելվածը, ձեզ թույլ կտա ստանալ հատուկ սննդակարգ, որը մշակված է հենց ձեզ համար:

      Այսօր «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ն մի մեծ ընտանիք է, որն իր գաղափարներով միավորում է ավելի քան 150 պրոֆեսիոնալների, որոնք ամեն օր օգնում են ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին: Մենք հավատում ենք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքը կօգնի, որպեսզի Հայաստանը դառնա առողջ ապրելակերպի նոր համաշխարհային կենտրոնը:

Մեր առավելություններն են

Մաքուր, լուսավոր, հարմարավետ և ընթարձակ սրահներ

Ջրային և ցամաքային ակտիվ և դրայվով լի խմբակային մարզումներ։ 

Մարմնի ֆիթնես թեստավորում INBODY 770 և FIT3D նորարարական սարքավորումներով

Անհատական մոտեցում

Եթե նույնիսկ չես օգտվում անհատական մարզչի ծառայությունից, միևնույն է կստանաս բավականաչափ ուշադրություն և հոգատարություն։

Մեկ ակումբ՝ բազմաթիվ հնարավորություններ

Արագ, առողջ և մնայուն արդյունք

Մեր մարզիչները

Ռիբոկ սպորտային ակումբում ձեզ սպասում են լավագույն մասնագետները, ովքեր միշտ պատրաստ են աջակցել և մոտիվացնել ձեզ՝ ձեր նպատակների իրականացման ճանապարին։ Միացեք Ռիբոկ սպորտային ջերմ ընտանիքին և թույլ տվեք մեզ դարձնել ձեր երազանքներն իրականություն։

Ամիր Ասգարյան

Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված A+ անհատական մարզիչ, Muay Thai բազմակի չեմպիոն, Պարսկաստանի բոդիբիլդինգի չեմպիոն:

Սոսո Սարաշվիլի

Վրաստանի խառը մարտարվեստների միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր։

Արմեն Աշուղյան

 

Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված անհատական մարզիչ, կինեզոլոգիայի մագիստրոս։

 

Միհրան Մարտիրոսյան

ՀՀ սպորտի վարպետ, պրոֆեսիոնալ եռամարտի (powerlifting) բազմակի չեմպիոն և մրցանակակիր։

Գրիգոր Գևորգյան

Սերտիֆիկացված անհատական մարզիչ

Ջենեթ Ավետիսյան

Որակավորված Aqua Spinning և ջրային աերոբիկա խմբակային մարզումների մարզիչ, անհատական մարզիչ։

Ուրֆա Բարսեղյան

Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված անհատական մարզիչ,  Queenax, TRX, Group Functional պարապմունքների մարզիչ։

Սարգիս Հայրապետյան

Ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

Վախթանգ Շիրիմյան

Սպորտային պարերի Հայաստանի կրկնակի չեմպիոն, կինեզիոլոգ։

Մելքոն Բուդակյան

Կինեզիոթերապևտ, պրոֆեսիոնալ ուշու կունգ-ֆու մարզիկ, Les Mills-ի կողմից որակավորված “BODYCOMBAT”, “BODYATTACK”, "The Trip", "Grit" պարապմունքների մարզիչ։

Դալար Նազարյան

 Les Mills- ի կողմից որակավորված "CXWORX",  "BodyCombat", "BodyPump"  և "The Trip" պարապմունքների մարզիչ։

Էմմանուել Սիսակյան

Sh’bam և Body Jam Les Mills-ի սերտեֆիկացված մարզիչ, պրոֆեսիոնալ մարզիկ և պարող։

Ռաքել Երանոսյան

Բալետ արտիստ, Les Mills-ի կողմից որակավորված "The Trip", "Barre", "Body Balance" խմբակային պարապմունքի մարզիչ։

Թենի Քեշմեշյան

Les Mills- ի կողմից որակավորված "Body Pump", "Tone" և "Body Attack", "RPM", պարապմունքների մարզիչ։

Անդրանիկ Էլեյճեան

Les Mills-ի կողմից որակավորված “Body Pump”, “RPM”, “Sprint”  խմբակային պարապմունքների մարզիչ։ 

Աստղիկ Մելիք-Ադամյան

Զումբա, Պիլատես և Sky Jumping պարապմունքների որակավորված մարզիչ։

Քրիստինա Մայիլյան

Les Mills-ի կողմից որակավորված "Body  Balance”, “Stretching”, “Kids Ballet” մարզիչ։

Ռոման Քալաշյան

Մուայ թայ, քիկբոքսինգ մարտարվեստների պրոֆեսիոնալ մարզիկ, սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային մենամարտերի բազմակի հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոն , K-1 աշխարհի չեմպիոն։

Արթուր Քիրաջյան

 ՀՀ Սպորտի վարպետ, միջազգային սպորտի վարպետ։

Անահիտ Տեր-Սարգսյան

Յոգայի, Պրենատալ յոգայի, Աերիալ յոգայի և Տիբեթական բուժիչ զանգերով մեդիտացիայի որակավորված ուսուցիչ։

Հայկ Զորիկյան

Կաշմիր Շաիվիզմի դպրոցի կողմից որակավորված յոգայի ուսուցիչ։

Վիկտորիա Ավետիսյան

Aqua Spinning, Aqua Zumba, Zumba, Strong Nation խմբակային մարզումների սերտիֆիկացված մարզիչ:

Ժորա Մխիթարյան

Լատինական պարերի Եվրոպայի ու Աշխարհի առաջատար մրցաշարերի բազմակի մրցանակակիր։

Նիկա Ղուկասյան

Antigravity, Aquafitness, step-aerobics, total body power, kids fitness պարապմունքների սերտիֆիկացված մարզիչ:

Միքայել Քոլոյան

ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ լողի ազգային հավաքականի անդամ, ՀՀ ռեկորդակիր կրոլ լողաոճում:

Գոռ Մնացականյան

200 մ և 400 մ կրոլ լողաոճի ՀՀ չեմպիոն, սպորտի վարպետ:

Սերինե Վարդանյան

Թեհրանի համահայկական խաղերի մրցանակակիր:

Արթուր Անտոնյան

ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ լողի ազգային հավաքականի անդամ։

Մարիամ Կարապետյան

Լողի մրցումների բազմակի հաղթող, կինեզոլոգիայի մագիստրոս։

Սասուն Ավետիսյան

ՀՀ լողի պատանեկան մրցաշարերի մրցանակակիր

077 63-87-78