Մեր առաքելությունը պարզ է՝ ոգեշնչել Ձեզ դառնալ ավելի առողջ
և երջանիկ՝ մեր հոգատարությամբ և աջակցությամբ։
- Արմենուհի Գևորգյան՝ Հիմնադիր-Տնօրեն
Մեր պատմությունը
Ինչպես սկսվեց
«Թայգր գրուպ » ՍՊԸ-ն ստեղծվել է վստահության հիման վրա և այն համոզումը, որը կազմակերպությունը պետք է զբաղվի միայն մարդկանց կյանքի որակը բարելավելով, իր արտահայտումն է գտել այն նախագծերում, որոնք մինչ այսօր կազմակերպությունն իրականացրել է: Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում գործող բոլոր սպորտային համալիրները՝ եկանք այն եզրահանգման, որ առողջ ապրելակերպը և մարդկային կյանքի որակի բարելավումը չեն արժանացել այն ուշադրությանը, որը պահանջում են միջազգային ստանդարտները և որոշեցինք իրագործել մի հավակնոտ ծրագիր, որն իր մեջ ներառեց մի քանի տարվա ահռելի աշխատանք և ուսումնասիրություններ: Հիմնադիր-տնօրեն Արմենուհի Գևորգյանը լինելով նախագծի հեղինակն ու միակ պատասխանատուն և ունենելով հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրականցվեն նույնիսկ ամենափոքր դետալները, իրագործել է ինտերիերի, նախագծման և ակումբի հագեցվածությանը վերաբերող բոլոր մարտահրավերները։ Արդյունքում ստեղծվեց Ռիբոկ սպորտային ակումբը, որը ոչ միայն միանգամից դարձավ իր ոլորտում առաջատար, այլ նաև ճանաչվեց նոր ստանդարտ Ռիբոկ համաշխարհային ցանցի մնացած բոլոր ակումբների համար:
Հավատարիմ մնալով մեր գաղափարախոսությանը՝ մենք չսահմանափակվեցինք միայն Ռիբոկ սպորտային ակումբով և մեր առջև դրեցինք նոր նպատակներ: Հիմնադիր-տնօրեն Արմենուհի Գևորգյանի ղեկավարությամբ ակումբն իր պատերի ներսում նաև ներառեց մեր մյուս հավակնոտ երազանքը. այն է բերել օվկիանոսի ալիքները Հայաստան և թույլ տալ վայելել տրոպիկական ալքիների ամբողջ հաճույքը Երևանում: Ծրագիրն ինքնին բարդ էր թե՛ իրականացման, և թե՛ շենքային պայմաններում տեղադրելու համար, սակայն ինչպես տեսնում ենք, բոլոր առաջադրված խնդիրները լուծվեցին, որի արդյունքում հարյուրավոր երեխաներ և մեծահասկաներ կարողացան վայելել սերֆինգի իրական հաճույքը առանց երկրից դուրս գալու:
Այս ջանքերի արդյունքում հիմնադրվել է ՌԻԲՈԿ ՍՊՈՐՏԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԿենտրոն, որը փոխել է ֆիթնեսի ու առողջ ապրելակերպի պատկերացումները Հայաստանում։ Այն ոչ միայն նոր չափանիշ է սահմանել Ռիբոկ սպորտային ակումբների շարքում, այլև շարունակում է մնալ ոգեշնչման աղբյուր տարբեր երկրներում:
Մաքուր, լուսավոր և ընդարձակ սրահներ
Անհատական մոտեցում
Նորարարական մարզասարքեր
Առողջ սնունդի անկյուն և ռեստորան
Մեր փիլիսոփայությունը
Եվ առաքելությունը
Մեր առաքելությունն է խթանել առողջ ապրելակերպը և բարելավել կյանքի որակը՝ տրամադրելով համաշխարհային մակարդակի ֆիթնես հնարավորություններ, նորարարական ծրագրեր և հյուրընկալ միջավայր։ Մենք ձգտում ենք սահմանել նոր չափանիշներ առողջության և ֆիթնես ոլորտում, որտեղ մարդիկ կկարողանան հասնել իրենց նպատակներին, աջակցություն զգալ և վարել ավելի առողջ և ակտիվ ապրելակերպ։