Ակումբ բոլորի համար




Cardio halls at Reebok Sports Club Armenia Yerevan (3)
Cardio halls at Reebok Sports Club Armenia Yerevan (1)
Cardio halls at Reebok Sports Club Armenia Yerevan (2)
Cardio Hall (3)
Կարդիո սրահ
- Ակումբի կարդիո սրահը հագեցած է բազմաթիվ ժամանակակից, խելացի մարզասարքերով, որոնց միջոցով մարզումները վերածվում են հետաքրքիր ժամանցի։ Մարզասարքերի մեծ քանակի շնորհիվ, այստեղ երբեք հերթեր չեն գոյանում։ Ռիբոկ սպորտային ակումբի կարդիո սրահում է ներկայացված նաև տարածաշրջանում միակ Միլոն շրջանաձև մարզումների համակարգը, որն ըստ Ձեր մարմնի սքանավորման տվյալների կազմում է անհատականացված մարզման պլան։ Միլոնի մեկ շրջանը տևում է ընդամենը 35 րոպե, ինչը հիանալի տարբերակ է, երբ ցանկանում եք կարճ ժաանակում ամբողջական մարզում իրականացնել։






Strenght hall (3)
Strenght hall (1)
Strenght hall (2)
Strenght hall (3)
Strenght hall (4)
Strenght hall (5)
Ուժային սրահ
- Ռիբոկ սպորտային ակումբի ուժային սրահը հագեցած է նորարարական լավագույն մարզասարքերով, որոնք կբավարարեն յուրաքանչյուր մարզվողի ֆիթնես կարիքները։ Մարզումների Ձեր ուղին մեզ հետ կիսելու դրական կողմերից մեկը նաև այն է, որ մեր հավելվածի միջոցով կարող եք հետևել Ձեր արդյունքներին և առաջընթացին։




Group trainings hall (2)
Group trainings hall (3)
Group trainings hall (1)
Group trainings hall (4)
Les Mills և ֆունկցիոնալ մարզումների սրահ
- Խմբային մարզումների այս սրահում անցկացվում են համաշխարհային ճանաչում ունեցող լիցենզավորված ծրագրեր, որոնցից են՝ Les Mills, Les Mills virtual, Stick Mobility, Jumping Fitness, Queenax, 4D Pro Bungee Fitness և այլ բազմաթիվ մարզումներ։ Այստեղ, կբարելավեք Ձեր ֆիզիկական վիճակը, կամրացնեք մկանները, կայրեք բազմաթիվ կալորիաներ ու պարզապես կվայելեք սպորտային ժամանցը մեր որակավորված մարզիչների և Ձեր հետաքրքրությունները կիսող մարզընկերների հետ։




Dance Hall (1)
Dance Hall (2)
Dance Hall (3)
Dance Hall (4)
Պարերի և AntiGravity յոգայի սրահ
- Ռիբոկ սպորտային ակումբի այս սրահում կմասնակցեք ամենաակտիվ, տարբեր պարաոճերի մարզումների, պիլատեսի, ձգումների, ինչպես նաև Antigravity մարզումներին։ Հանդիսանալով Antigravity ընկերության միակ արծաթե գործընկերը Հայաստանում, մենք առաջարկում ենք Antigravity մարզման բազմաթիվ տեսակներ ինչպես սկսնակների, այնպես էլ փորձառուների համար։ Բարելավե՛ք Ձեր ճկունությունը, հավասարակշռությունը և այրեք կալորիաներ ամենահետաքրքիր տարբերակով։








Martial arts hall (1)
Martial arts hall (2)
Martial arts hall (3)
Martial arts hall (4)
Martial arts hall (5)
Martial arts hall (6)
Martial arts hall (7)
Martial arts hall (8)
Մարտարվեստների սրահ
- Ռիբոկ սպորտային ակումբի մարտարվեստների սրահում կարող եք զբաղվել բռնքամարտով, Muay Thai, MMA, Kickboxing, սպոչան մարզաձևերով և TRX ֆունկցիոնալ մարզումով։ Անկախ Ձեր մարզավիճակից, այստեղ կզարգացնեք Ձեր հմտությունները, կբարելավեք մարզավիճակն ու առողջությունը։



Yoga hall at Reebok Sports Club Armenia (1)
Yoga hall at Reebok Sports Club Armenia (2)
Yoga hall at Reebok Sports Club Armenia (3)
Յոգայի սրահ
- Ռիբոկ սպորտային ակումբի յոգայի սրահում անցկացվում են յոգայի բազմաթիվ պրակտիկաներ և՛ սկսնակների, և՛ փորձառուների համար։ Այստեղ, կարող եք լիովին լիցքաթափվել, կենտրոնանալով յոգայի ասանաների վրա, բարելավել ճկունությունը, հավասարակշռությունը և մտավոր հանգստությունը։





Olympic pool at RSCA (1)
Olympic pool at RSCA (2)
Olympic pool at RSCA (3)
Olympic pool at RSCA (4)
Olympic pool (1)
Օլիմպիական լողավազան
- Ռիբոկ սպորտային ակումբի օլիմպիական լողավազանը եզակի է Հայաստանում։ Մեր լողավազանն անցնում է մաքրման 4 փուլ և անվտանգ է նույնիսկ երեխաների համար։ Այս ժամանակակից լողավազանում կարող եք ինչպես պատրաստվել մրցաշարերի, այնպես էլ վայելել հանգիստ լողն ու բարելավել Ձեր առողջությունն ամեն օր։ Օլիմպիական լողավազանի խորությունը 2-4,20 մետր է, երկարությունը՝ 50 մետր, գործում է 8 լողուղի։ Մեր լողավազանն անցնում է մաքրման մի քանի փուլ. ուլտրամանուշակագույն ճառագայթներով, ռոբոտներով, քվարցային ավազով, ակվալանգիստների միջոցով։



Aqua pool
Aqua pool (1)
Aqua pool (2)
Ջրային մարզումների Լողավազան
- Ջրային մարզումների համար նախատեսված առանձնացված լողավազանում անցկացվում են բացառիկ մարզումներ մեր որակավորված մարզիչների հետ։ Պրոֆեսիոնալ մարզասարքերով և միջազգային ծրագրերով իրականացվող ջրային մարզումները բարելավում են ուժը, դիմադրողականությունը և ճկունությունը, միաժամանակ նվազեցնելով ճնշումը հոդերի վրա։











Wellness Area (2)
Wellness Area (1)
Wellness Area (3)
Wellness Area (4)
Wellness Area (5)
Wellness Area (6)
Wellness Area (7)
Wellness Area (8)
Wellness area (1)
Wellness area (2)
Wellness area (3)
Առողջարարական գոտի
- Ռիբոկ սպորտային ակումբի առողջարարական գոտին հագեցած է բազմաթիվ հնարավորություններով Ձեր լիարժեք հանգիստն ապահովելու համար։ Առողջարարական գոտին ներառում է Ֆիննական, Հռոմեական, Միջերկրածովյան շոգեբաղնիքներ, հիդրոմերսող ջրավազան և սառցե շատրվան։ Այստեղ կարող եք վերականգնվել, հանգստանալ և թարմանալ հագեցած մարզումներից հետո կամ պարզապես գալ վայելելու Ձեր հանգիստը։



Kids room at Reebok Sports Club Armenia (3)
Kids room at Reebok Sports Club Armenia (2)
Kids room at Reebok Sports Club Armenia (1)
Մանկական սենյակ
- Ռիբոկ սպորտային ակումբի մանկական սենյակը անվտանգ և հյուրընկալ տարածք է, որտեղ Ձեր փոքրիկները կարող են խաղալ, սովորել և զվարճանալ մինչ Դուք մարզվում եք։ Յուրօրինակ խաղալիքներով ու խաղերով այս սրահում մեր բարեհամբույր աշխատակիցները ապահովում են փոքրիկի ուրախ և հետաքրքիր ժամանցը մինչ ծնողները հանգիստ վայելում են իրենց մարզումները։