Սմարթ անդամակցություն™

Խելացի միջոց հավատարիմ հաճախորդ դառնալու համար։

Ռիբոկ սպորտային ակումբում նվիրվածությունը պարգևատրվում է։
Սմարթ անդամակցության շնորհիվ որքան երկար մարզվեք, այնքան քիչ կվճարեք:
Մարզվեք բարձրակարգ սպորտային ակումբում և ստացեք ամսական վճարի նվազումը որպես պարգև Ձեր նվիրվածության համար:

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է ՍՄԱՐԹ անդամակցությունը:

ՍՄԱՐԹ անդամակցությունը ճկուն այլընտրանք է նրանց համար, ովքեր նախընտրում են չդիմել բանկ կամ նախօրոք չվճարել ամբողջ տարվա վճարը: Այն տալիս է երկարաժամկետ անդամակցության բոլոր առավելությունները՝ առանց բարդությունների:

Երկուսն էլ պահանջում են 1 տարվա պարտավորություն, բայց հիմնական տարբերությունը ճկունությունն է: Սմարթ անդամակցության միջոցով Դուք կարող եք ցանկացած ժամանակ չեղարկել համագործակցությունը՝ վճարելով միանվագ վաղաժամկետ ելքի վճարը՝ 75,000 դրամի չափով։ Մինչդեռ բանկերի միջոցով իրականացվող գործարքները չեղյալ չեն համարվում և ֆիքսված են:

Վաղաժամկետ ելքի վճարը ֆիքսված 75․000 դրամ է, որը վճարում եք Ձեր առաջին կանխավճարի հետ: Դա Ձեր միակ վաղաժամկետ ելքի վճարն է, եթե որոշեք մեզ շուտ լքել։

Վաղաժամկետ ելքի վճարն օգնում է մեզ լինել ճկուն և պահպանել այն որակը, որը Դուք ակնկալում եք Ռիբոկ սպորտային ակումբից։ Դա արդարությունը և Ձեր ազատությունը բալանսավորելու միջոց է։ Այդ կերպ մենք կարող ենք շարունակել բարձրակարգ ծառայություններ մատուցել յուրաքանչյուր անդամին:

Լավ լուր ունենք։ Եթե ​​ամբողջ 12 ամիսը մնաք մեզ հետ առանց չեղարկելու, ապա ձեր 75․000 դրամ նախավճարը կա՛մ.
  • Կհաշվառվի Ձեր հաջորդ անդամակցության պայմանագրում
  • Վճարը կվերադարձվի Ձեզ
  • Կամ կկիրառեք այլ՝ անդամակցությունից դուրս ծառայությունների համար

Ընտրությունը Ձերն է։

Այո, դուք կարող եք սառեցնել Ձեր ՍՄԱՐԹ անդամակցությունը մինչև 1 ամսով: Այնուամենայնիվ, սառեցված ժամանակը կավելացվի ձեր անդամակցության ժամկետի ավարտին:

Եթե ​​բաց եք թողել վճարումը, ապա կունենաք 48 ժամ այն ​​վճարելու և անդամակցությունը շարունակելու համար: Եթե ​​վճարումը չկատարվի այդ ժամանակահատվածում, ձեր անդամակցությունն ինքնաբերաբար կդադարեցվի, և Դուք կզրկվեք Ձեր 75,000 դրամ ավանդից։

Երբ գրանցեք Ձեր վճարային քարտը և համաձայնեք պայմաններին, Ձեր վճարումները ավտոմատ կերպով կգանձվեն ամեն ամիս՝ Ձեր ընտրած վճարային պլանի հիման վրա: Հիշեցումների մասին անհանգստանալու կարիք չկա։ Ամեն ինչ կիրականացվի Ձեզ համար:

Ոչ: Բացարձակապես ոչ մի թաքնված վճար։ Ամեն ինչ թափանցիկ է և առաջին իսկ օրվանից հստակ: Այն, ինչ տեսնում եք, այն էլ վճարում եք:

Մեր կանոնավոր անդամակցությունները հիմնված են ամբողջ տարվա պարտավորության վրա, որն օգնում է մեզ մատուցել պրեմիում ծառայություններ, բարձրակարգ և բացառիկ միջավայր:
ՍՄԱՐԹ անդամակցությունները Ձեզ տալիս են նույն բարձր չափանիշները՝ ավելի շատ ճկունությամբ: Գինը արտացոլում է այդ ավելացված ազատությունը՝ միևնույն ժամանակ հատուցելով Ձեր հավատարմությանը:

Սմարթ անդամակցությամբ Ձեր հավատարմությունը վերադառնում է Ձեզ բառացիորեն: Երբ Դուք ընտրում եք այս վճարային պլանը, ձեր ամսական վճարը ժամանակի ընթացքում նվազում է: Վեցերորդ ամսվա ընթացքում Դուք մարզվում եք Հայաստանի լավագույն ֆիթնես ակումբում՝ միջին մարզասրահի արժեքով: Սա Ձեր նվիրվածության համար շնորհակալություն հայտնելու մեր տարբերակն է:

Reebok Sports Club Armenia logo red
Խնդրում ենք ընտրել օր*
Ե՞րբ է Ձեզ հարմար:
Ո՞րն է Ձեր առաջնային նպատակը:
Անձնական տվյալներ

You're leaving your fitness goals?

Are you sure you want to leave your fitness goals? The best time to start is now. Contact us and let’s explore our special packages together.