Վայելեք Ձեր VIP փաթեթը
Ռիբոկ սպորտային ակումբի VIP փաթեթն առաջարկում է աննախադեպ ֆիթնես փորձառություն՝ պրեմիում ծառայություններով և միայն լյուքս դասի մարզասարքերով։ Վայելեք VIP անդամների համար նախատեսված մարզասրահներ՝ առանձնացված տղամարդկանց և կանանց համար, որոնք ապահովում են առավելագույն գաղտնիություն և հարմարավետություն:
Դուք կունենաք նաև VIP հանդերձարան, ընդարձակ և հարմարավետ շոգեբաղնիք հենց հանդերձարանում, և իհարկե առաջնահերթ ամրագրումներ բոլոր հավելյալ ծառայությունների համար։ Այս փաթեթը նախատեսված է անհատականությունն ու գաղտնիությունը, շքեղությունը, հարմարավետությունը և արդյունքները գնահատողների համար՝ ապահովելով լավագույնը միայն Ձեզ համար:
VIP ՓԱԹԵԹԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է՝
Անսահմափակ այցելություն
Վայելեք Ռիբոկ սպորտային ակումբի բոլոր ծառայությունների անսահմանափակ հասանելիությունը ցանկացած պահի:
Սքվոշի 24 մարզում
Սովորեք, մարզվեք և վայելեք սքվոշի 24 մարզումները Հայաստանի լավագույն կորտերում։
Մերսման 24 սեանս
Հանգստացեք և վերականգնվեք Seven Stars Spa կենտրոնում մերսման 24 սեանսների միջոցով։
Անհատական սրբիչներ
Զգացեք թարմությունն ու հարմարավետությունը Ձեր անձնական սրբիչներով։
Facilitites for women & men












VIP փաթեթ կանանց համար
Որպես VIP անդամ, կանայք օգտվում են լիովին առանձնացված, ընդարձակ և մարզասարքերով ամբողջապես համալրված մարզասրահից, հարմարավետ հանդերձարանից, լոգախցիկներից և իրենց առանձնացված շոգեբաղնիքից։ Հասանելի են նաև բարձրորակ խնամքի միջոցներ Եվրոպական հայտնի ապրանքանիշերից, որոնք յուրաքանչյուր այցելություն դարձնում են հարմարավետ, թարմացնող և հաճելի:
«Մարզվեք, թարմացեք, հանգստացեք և վերալիցքավորվեք՝ Ձեր VIP սրահում»։








VIP փաթեթ տղամարդկանց համար
Որպես VIP անդամ տղամարդիկ ունեն լիովին առանձնացված, ընդարձակ և մարզասարքերով ամբողջապես համալրված մարզասրահ, հարմարավետ հանդերձարան, լոգախցիկներ և առանձնացված շոգեբաղնիք։ Այս ամենը նախատեսված է առավելագույն հարմարավետության և գաղտնիության ապահովման համար:
«Ձեր սեփական տարածքը մարզվելու, վերալիցքավորելու և վերականգնվելու համար»:
Ստացեք VIP սպասարկում հիմա
Ի՞նչ եղանակով կցանկանաք՝ կապ հաստատենք Ձեզ հետ