«Նվիրիր առողջություն» պայմաններ և դրույթներ

Վերադարձի քաղաքականություն
Այս արշավի շրջանակում կատարված գնումները կարող են վերադարձվել գնումից 14 օրվա ընթացքում: Այդ ժամկետից հետո վերադարձի հարցումները չեն ընդունվում։

Ակտիվացման վերջնաժամկետ
Նվիրած անդամակցության փաթեթները, հատուկ մարզումները, ապրանքները կամ մերսման սեանսները պետք է ակտիվացվեն գնումից 6 ամսվա ընթացքում: Փաթեթի ժամկետը սկսվում է ակտիվացման օրվանից։

Փոխանցման քաղաքականություն
Փաթեթի ստացողի անունը կարող է փոխարինվել միայն ստացողի ընտանիքի անդամի անունով։ Փոխանցման համար կարող է պահանջվել ազգակցության ապացույց։

Գնում կատարելով՝ գնորդները և ստացողները համաձայնում են այս պայմաններին։ Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք դիմել Reebok Sports Club-ին։

0