Հղիության ընթացքն ավելի հեշտ և ուրախ է, երբ այդ շրջանն անցնում ենք միասին։

«Երջանիկ ապագա մայրիկ»

Հղիությունն ամենահրաշալի շրջանն է կնոջ կյանքում։

9 ամիսների ընթացքում ապագա մայրիկն ամեն կերպ հոգ է տանում իր և իր բալիկի առողջության մասին։

Իրականում, բավարար ակտիվությունն աներևակայելի օգտակար դեր է խաղում հղիության ողջ ընթացքում՝ ինչպես մայրիկի, այնպես էլ ապագա բալիկի առողջության համար։

Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն ամրացնում է մայրիկի մարմինը, այլ նաև օրգանիզմի դիմադրողականությունը և այդքան անհրաժեշտ տոկունությունը ծննդաբերության ընթացքում։

Այսուհետ, Ռիբոկ սպորտային ակումբն առաջարկում է լիովին ՆՈՐ, հղիների համար հատուկ մշակված ծրագիր, հղիության ընթացքում կնոջն անհրաժեշտ ամենակարևոր մարզումների ողջ կոմպլեքսով։

Հատուկ վերապատրաստումներ անցած մարզիչները փորձառու բժիշկների հետ միասին մշակել են Ձեզ անհրաժեշտ բոլոր մարզումները մեկ ծրագրում՝ «Երջանիկ ապագա մայրիկ» փաթեթի մեջ, Ձեր հղիությունը հաճելի և հիշարժան ժամանակաշրջանի վերածելու համար։

Այս ծրագիրն անցնող ապագա մայրիկի մարմնի ամրությունն օգնելու է ավելի հեշտությամբ կրել երեխայի աճող քաշը և խուսափել հետագա հնարավոր բարդություններից ու խնդիրներից։

Հղիների հատուկ ծրագիրը ներկայացնում է մարզումների այնպիսի կոմպլեքս, որը բարելավում է հղի կնոջ ինքնազգացողությունը, առօրյա կենսունակությունը և նպաստում պտղի ճիշտ զարգացմանն ու ձևավորմանը։

Հղիների հատուկ ծրագիրը ներառում է

- Ջրային աէրոբիկա

- Պրենատալ յոգա, մեդիտացիա

- Սոֆթ սթրեթչինգ (ձգումներ)

Ջրային աէրոբիկան

- Նվազեցնում է վարիկոզի ռիսկը

- Պահպանում է մաշկի էլաստիկությունը

- Ուղղում է կեցվածքը և նպաստում հանգիստ քնին

- Շնչառական հատուկ անփոխարինելի վարժությունները էապետ հեշտացնում են ծննդաբերության ընթացքը

Յոգան

- Բարելավում է տրամադրությունը և օգնում կանխել հետծննդաբերական դեպրեսիան

- Հատուկ ասանաներն օգնում են պտղին ճիշտ տեղակայվել արգանդում և հավասարակշռում են ծանրության կենտրոնը

- Հեշտացնում է ծննդաբերության ընթացքն ու օգնում անցնել դրա միջով առանց վնասվածքների և պատռվածքների

- Բարելավում է մարսողությունը, վերացնում այրոցն ու սրտխառնոցը

Ձգումները

- Նվազեցնում են հղիների մոտ հաճախ հանդիպող մեջքի, գոտկատեղի և պարանոցի ցավերը

- Խթանում են երջանկության հորմոնի (էնդորֆինի) արտադրումը, որն ապահովում է լավ տրամադրություն ու ինքնազգացողություն և դրական ազդեցություն է թողնում կենտրոնական նյարդային համակարգի վրա

- Ձգումները հագեցնում են հղի կանանց օրգանիզմի թթվածնային պահանջը և կանխում պտղի թթվածնային քաղցի հնարավոր ռիսկը

Խուսափեք տրամադրության անհիմն անկումներից, անցկացրեք Ձեր ժամանակը համատեղելով հաճելին և օգտակարը։ Սիրեք Ձեր մարմինը, լիցքավորվեք դրական էներգիայով և օգնեք Ձեր մարմնին հեշտությամբ լույս աշխարհ բերել Ձեր այդքան սպասված հրաշքին

Բլոգ

Մարզումները հղիության ընթացքում

Ինչի՞ համար են հարկավոր մարզումները հղիության ընթացքում և արդյո՞ք դա չի վնասում երեխային։

Կարճ խորհուրդներ առողջ հղիության համար

Հղի կանանց մեծ մասը անհանգստանում է հղիության ընթացքում քաշի ավելացման համար։

Հղիության ընթացքում ինձ հավելյալ կալորիաներ պե՞տք են:

Առողջ հղիության համար պետք չէ չափից շատ ուտել։