Օլիմպիական լողավազան

Սա այն լողավազանն է, որտեղ վստահ կլինես ջրի մաքրության և քո անվտանգության վրա, քանի որ այն միաժամանակ անցնում է մաքրման մի քանի փուլ, որոնցից են՝ ուլտրամանուշակագույն ճառագայթային մաքրումը և NEMH2O գերժամանակակից ռոբոտները, որոնք ինքնուրույն անցնում են լողավազանի ողջ տարածքով և մաքրում նույնիսկ անկյուններն ու դժվարհասանելի հատվածները, իսկ մեր պրոֆեսիոնալ և զգոն փրկարարները անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնություն ցուցաբերել քեզ, հիշիր՝ մեզ հետ դու ապահով ձեռքերում ես։