«Թայգր գրուպ » ՍՊԸ-ն ստեղծվել է վստահության հիման վրա և այն համոզումը, որը կազմակերպությունը պետք է զբաղվի միայն մարդկանց կյանքի որակը բարելավելով, իր արտահայտումն է գտել այն նախագծերում, որոնք մինչ այսօր կազմակերպությունն իրականացրել է: Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում գործող բոլոր սպորտային համալիրները՝ եկանք այն եզրահանգման, որ առողջ ապրելակերպը և մարդկային կյանքի որակի բարելավումը չեն արժանացել այն ուշադրությանը, որը պահանջում են միջազգային ստանդարտները և որոշեցինք իրագործել մի հավակնոտ ծրագիր, որն իր մեջ ներառեց մի քանի տարվա ահռելի աշխատանք և ուսումնասիրություններ: Հիմնադիր-տնօրեն Արմենուհի Գևորգյանը լինելով նախագծի միակ պատասխանատուն և ունենելով հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրականցվեն նույնիսկ ամենափոքր դետալները, իրագործել է ինտերիերի, նախագծման և ակումբի հագեցվածությանը վերաբերող բոլոր մարտահրավերները։ Արդյունքում ստեղծվեց Ռիբոկ սպորտային ակումբը, որը ոչ միայն միանգամից դառձավ իր ոլորտում առաջատար, այլ նաև ճանաչվեց նոր ստանդարտ Ռիբոկ համաշխարհային ցանցի մնացած բոլոր ակումբների համար:
Հավատարիմ մնալով մեր գաղափարախոսությանը՝ մենք չսահմանափակվեցինք միայն Ռիբոկ սպորտային ակումբով և մեր առջև դրեցինք նոր նպատակներ: Հիմնադիր- տնօրեն Արմենուհի Գևորգյանի նախաձեռնությամբ ակումբն իր պատերի ներսում նաև ներառեց մեր մյուս հավակնոտ երազանքը. այն է բերել օվկիանոսի ալիքները Հայաստան և թույլ տալ վայելել տրոպիկական ալքիների ամբողջ հաճույքը Երևանում: Ծրագիրն ինքնին բարդ էր թե՛ իրականացման և թե՛ շենքային պայմաններում տեղադրելու համար, սակայն ինչպես տեսնում ենք, բոլոր առաջադրված խնդիրները լուծվեցին, որի արդյունքում հարյուրավոր երեխաներ և մեծահասկաներ կարողացան վայելել սերֆինգի իրական հաճույքը առանց երկրից դուրս գալու:
Սիրելով ինքներս մեզ նոր մարտահրավերներ նետել՝ մենք ամբողջովին ինքնուրույն նախագծեցինք Հայաստանում նախադեպը չունեցող և իր տեսակի մեջ եզակի էսթետիկ բժշկության և ՍՊԱ կենտրոնը, որն իր մեջ ներառում է ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բուժման սենակներ, այլ նաև Հին Հռոմի մշակույթով ոգեշնչված թերմալ գոտի, որն իրենից ներկայացնում է իրար հաջորդող տաք և սառը սենյակների համադրություն:
Մենք մեզ ամբողջական չէինք համարի, եթե նաև չանդրադառնայինք առողջ սննդին և ռեստորանային ոլորտին: Ստեղծելով իրարից տարբեր և իրենց ուրույն ոճը ունեցող երեք տարբեր ռեստորաններ՝ մենք որոշեցինք ստեղծել առողջ սննդի նոր նախագիծ, որն ամբողջական կդարձնի ձեր մարզումների արդյունքները: Առողջ սնունդի նոր ձևաչափը նոր շունչ կբերի հայաստանյան սննդի առաքման ոլորտում, քանզի ամբողջովին անհատականացված հավելվածը, ձեզ թույլ կտա ստանալ հատուկ սննդակարգ, որը մշակված է հենց ձեզ համար:
Այսօր «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ն մի մեծ ընտանիք է, որն իր գաղափարներով միավորում է ավելի քան 150 պրոֆեսիոնալների, որոնք ամեն օր օգնում են ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին: Մենք հավատում ենք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքը կօգնի, որպեսզի Հայաստանը դառնա առողջ ապրելակերպի նոր համաշխարհային կենտրոնը:
Եթե նույնիսկ չես օգտվում անհատական մարզչի ծառայությունից, միևնույն է կստանաս բավականաչափ ուշադրություն և հոգատարություն։
Ռիբոկ սպորտային ակումբում ձեզ սպասում են լավագույն մասնագետները, ովքեր միշտ պատրաստ են աջակցել և մոտիվացնել ձեզ՝ ձեր նպատակների իրականացման ճանապարին։ Միացեք Ռիբոկ սպորտային ջերմ ընտանիքին և թույլ տվեք մեզ դարձնել ձեր երազանքներն իրականություն։
Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված A+ անհատական մարզիչ, Muay Thai բազմակի չեմպիոն, Պարսկաստանի բոդիբիլդինգի չեմպիոն:
Սերտիֆիկացված անհատական մարզիչ
Որակավորված Aqua Spinning և ջրային աերոբիկա խմբակային մարզումների մարզիչ, որակավորված անհատական մարզիչ։
Les Mills- ի կողմից որակավորված "CXWORX", "BodyCombat", "BodyPump" և "The Trip" պարապմունքների մարզիչ։
Բալետ արտիստ, Les Mills-ի կողմից որակավորված "The Trip", "Barre", "Body Balance" խմբակային պարապմունքի մարզիչ։
Les Mills- ի կողմից որակավորված "Body Pump", "Tone" և "Body Attack", "RPM", պարապմունքների մարզիչ։
Les Mills-ի կողմից որակավորված “Body Pump”, “RPM”, “Sprint” խմբակային պարապմունքների մարզիչ։
Զումբա, Պիլատես և Sky Jumping պարապմունքների որակավորված մարզիչ։
Սպոչանի որակավորված մարզիչ, 2016թ-ին Տոկիոյում Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն։
Մուայ թայ, քիկբոքսինգ մարտարվեստների պրոֆեսիոնալ մարզիկ, սպորտի վարպետ, ՀՀ բազմակի չեմպիոն, միջազգային մենամարտերի բազմակի հաղթող, Եվրոպայի եռակի չեմպիոն , K-1 աշխարհի չեմպիոն։
Յոգայի, Պրենատալ յոգայի, Աերիալ յոգայի և Տիբեթական բուժիչ զանգերով մեդիտացիայի որակավորված ուսուցիչ։
Կաշմիր Շաիվիզմի դպրոցի կողմից որակավորված յոգայի ուսուցիչ։
Aqua Spinning, Aqua Zumba, Zumba, Strong Nation խմբակային մարզումների սերտիֆիկացված մարզիչ: