«Թայգր գրուպ » ՍՊԸ-ն ստեղծվել է վստահության հիման վրա և այն համոզումը, որը կազմակերպությունը պետք է զբաղվի միայն մարդկանց կյանքի որակը բարելավելով, իր արտահայտումն է գտել այն նախագծերում, որոնք մինչ այսօր կազմակերպությունն իրականացրել է: Ուսումնասիրելով Հայաստանի տարածքում գործող բոլոր սպորտային համալիրները՝ եկանք այն եզրահանգման, որ առողջ ապրելակերպը և մարդկային կյանքի որակի բարելավումը չեն արժանացել այն ուշադրությանը, որը պահանջում են միջազգային ստանդարտները և որոշեցինք իրագործել մի հավակնոտ ծրագիր, որն իր մեջ ներառեց մի քանի տարվա ահռելի աշխատանք և ուսումնասիրություններ: Հիմնադիր-տնօրեն Արմենուհի Գևորգյանը լինելով նախագծի միակ պատասխանատուն և ունենելով հստակ պատկերացում, թե ինչպես պետք է իրականցվեն նույնիսկ ամենափոքր դետալները, իրագործել է ինտերիերի, նախագծման և ակումբի հագեցվածությանը վերաբերող բոլոր մարտահրավերները։ Արդյունքում ստեղծվեց Ռիբոկ սպորտային ակումբը, որը ոչ միայն միանգամից դառձավ իր ոլորտում առաջատար, այլ նաև ճանաչվեց նոր ստանդարտ Ռիբոկ համաշխարհային ցանցի մնացած բոլոր ակումբների համար:
Հավատարիմ մնալով մեր գաղափարախոսությանը՝ մենք չսահմանափակվեցին միայն Ռիբոկ սպորտային ակումբով և մեր առջև դրեցինք նոր նպատակներ: Հիմնադիր- տնօրեն Արմենուհի Գևորգյանի նախաձեռնությամբ ակումբն իր պատերի ներսում նաև ներառեց մեր մյուս հավակնոտ երազանքը. այն է բերել օվկիանոսի ալիքները Հայաստան և թույլ տալ վայելել տրոպիկական ալքիների ամբողջ հաճույքը Երևանում: Ծրագիրն ինքնին բարդ էր թե՛ իրականացման և թե՛ շենքային պայմաններում տեղադրելու համար, սակայն ինչպես տեսնում ենք, բոլոր առաջադրված խնդիրները լուծվեցին, որի արդյունքում հարյուրավոր երեխաներ և մեծահասկաներ կարողացան վայելել սերֆինգի իրական հաճույքը առանց երկրից դուրս գալու:
Սիրելով ինքներս մեզ նոր մարտահրավերներ նետել՝ մենք ամբողջովին ինքնուրույն նախագծեցինք Հայաստանում նախադեպը չունեցող և իր տեսակի մեջ եզակի էսթետիկ բժշկության և ՍՊԱ կենտրոնը, որն իր մեջ ներառում է ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բուժման սենակներ, այլ նաև Հին Հռոմի մշակույթով ոգեշնչված թերմալ գոտի, որն իրենից ներկայացնում է իրար հաջորդող տաք և սառը սենյակների համադրություն:
Մենք մեզ ամբողջական չէինք համարի, եթե նաև չանդրադառնայինք առողջ սննդին և ռեստորանային ոլորտին: Ստեղծելով իրարից տարբեր և իրենց ուրույն ոճը ունեցող երեք տարբեր ռեստորաններ՝ մենք որոշեցինք ստեղծել առողջ սննդի նոր նախագիծ, որն ամբողջական կդարձնի ձեր մարզումների արդյունքները: Առողջ սնունդի նոր ձևաչափը նոր շունչ կբերի հայաստանյան սննդի առաքման ոլորտում, քանզի ամբողջովին անհատականացված հավելվածը, ձեզ թույլ կտա ստանալ հատուկ սննդակարգ, որը մշակված է հենց ձեզ համար:
Այսօր «Թայգր Գրուպ» ՍՊԸ-ն մի մեծ ընտանիք է, որն իր գաղափարներով միավորում է ավելի քան 150 պրոֆեսիոնալների, որոնք ամեն օր օգնում են ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին: Մենք հավատում ենք, որ ամենօրյա տքնաջան աշխատանքը կօգնի, որպեսզի Հայաստանը դառնա առողջ ապրելակերպի նոր համաշխարհային կենտրոնը: