Բացառիկ ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև ամբողջ աշխարհում։
Ռիբոկ սպորտային ակումբի առաջին հարկում կստանաք անսահման դրական լիցքեր, ադրենալին, կտիրապետեք նմանը չունեցող էքստրեմալ ջրային սպորտի և կանցկացնեք անփոխարինելի ժամանց տարվա ցանկացած եղանակին։
Մենք ներկայացնում ենք 180 աստիճան բացվածքով սերֆինգի համար նախատեսված արհեստական ալիքի հարթակը, որը սերֆինգով զբաղվելու համար նախատեսված նմանատիպ
սարքավորումների մեջ ամենամեծն է փակ տարածքում և հարմարավետ է թե՛ պրոֆեսիոնալների, և թե՛ սկսնակների համար:
Այն հանդիսանում է բազմաթիվ սահատախտակային սպորտաձևերի ամենաանվտանգ, հեշտ և ադրենալինով լեցուն լավագույն այլընտրանքը։
Ռիբոկ սպորտային ակումբի երկրորդ հարկում կգտնեք դեպի ավելի գեղեցիկ, խնամված, երիտասարդ և հարթ դեմքի և մարմնի մաշկի Ձեր ճանապարհը։
Սպա ոլորտի վերջին սերնդի գերժամանակակից սարքավորումներն ու յուրահատուկ խնամքի միջոցները սպասում են Ձեզ։
Ասիական և Եվրոպական խոհանոցների ամենանուրբ և յուրահատուկ համադրությամբ մեր բար-ռեստորանը կփոխի Ձեր համային բոլոր պատկերացումները։
Մենք ապահովում ենք յուրահատուկ մատուցում, համ և բարձրակարգ որակ, որը չեք գտնի քաղաքի ոչ մի ուրիշ վայրում։
Սպասում ենք Ձեզ Ռիբոկ սպորտային ակումբի երկրորդ հարկում։
Մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ապահովենք Ձեզ համար հարմարավետ և հաճելի միջավայր։
Ռիբոկ սպորտային ակումբի երրորդ հարկում են ներկայացված Ռիբոկ ապրանքանիշի ամենաոճային սպորտային ու առօրյա հագուստը և աքսեսուարները։ Ինչը նշանակում է, որ ստիպված չեք լինի ժամանակ վատնել հարմար սպորտային հագուստ և պարագաներ գտնելու համար, քանի որ մեզ մոտ կգտնեք ցանկացած նախասիրության և չափսի հագուստ։