Մեր Ակումբը

Օլիմպիական լողավազան

Ուլտրամանուշակագույն մաքրման համակարգով այս լողավազանն ունի 50 մ երկարություն և բաժանված է 8 գոտիների։ Ջրի ջերմաստիճանը 28°C , իսկ օդի ջերմաստիճանը՝ 30°C, ինչը կատարյալ է թարմացնող և հաճելի լողի համար։

Մարզասրահներ

Առաջնորդվելով բոլորին հայտնի Ռիբոկյան ստանդարտով՝ մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ մարզասրահները պետք է ունենան միայն մեկ սրահ և առանձնացրել ենք հատուկ նախատեսված կարդիո և ուժային մարզասրահներ, քանի որ գիտակցում ենք, որ մարզվողի համար ամենակարևոր մոտիվացիան հարմարավետությունն է: 

Group Training

Սրահները հագեցած են համաշխարհային հռչակ վայելող Queenax ֆունկցիոնալ պարապմունքների համար նախատեսված համակարգերով, Հայաստանում միակ վիրտուալ մարզումների համար նախատեսված գերժամանակակից էկրանով և գունային էֆեկտներով:

Squash

Ռիբոկ սպորտային ակումբն առաջարկում է աշխարհում միակն իր ձևաչափում LED լույսերով և շարժական պատերով սքվոշի խաղադաշտեր։ Սքվոշ այցելող հյուրերը կարող են ոչ միայն զարգացնել իրենց հմտություները ռակետային այս մարզաձևում, այլ նաև անցկացնել յուրահատուկ ժամանց կատարյալ հանգստի համար ստեղծված պայմաններում։ 

Մարզասրահներ

Առաջնորդվելով բոլորին հայտնի Ռիբոկյան ստանդարտով՝ մենք կոտրել ենք այն կարծրատիպը, որ մարզասրահները պետք է ունենան միայն մեկ սրահ և առանձնացրել ենք հատուկ նախատեսված կարդիո և ուժային մարզասրահներ, քանի որ գիտակցում ենք, որ մարզվողի համար ամենակարևոր մոտիվացիան հարմարավետությունն է: Այս երկու մարզասրահներում դուք կգտնեք 300-ից ավել գերժամանակակից մարզասարքեր, որոնք թույլ կտան մարզել Ձեր մարմնի բոլոր մկանները: Ռիբոկ սպորտային ակումբում ներկայացված են՝

0

Manuthera 242 by Lojer

Manuthera 242 by Lojer՝ աշխարհի ամենաճկուն ֆիզեոթերապեւտիկ սեղանը:
Հավատարիմ լինելով այն համոզմանը, որ անվտանգ եւ առողջ մարզումններն են այն
հիմքը, որի շնորհիվ դուք կարող եք վայելել ձեր սպորտային նպատակների
արդյունքները՝ առանց ողնաշարի եւ հենաշարժողական համակագի վրա
ազդեցություն թողնելու` մենք որոշեցինք չսահմանափակվել սպորտային ոլորտով եւ
անցում կատարել նաեւ ֆիզեոթերապեւտիկ եւ կինեզիոթերապեւտիկ
ծառայություններին: Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նախագծված

ֆիզեոթերապեւտիկ Manuthera 242 սեղանն ապահովվում է լավագույն հնարավոր
ախտորոշումը, ինչպես նաեւ Ձեզ անհրաժեշտ մանուալ թերապիան: Այն ամենը
մեկում ֆիզեոթերապեւտիկ սեղան է, որն օգնում է հասցնել թերապեւտի
աշխատանքը նոր մակարդակի՝ շնորհիվ բուժման եւ ախտորոշման անթիվ
մեթոդների, որոնք հիմնված են երկու համաժամանակեցված շարժիչների, եզակի
բազմակողմանի քաշման եւ ձգման հնարավորությունների, ինչպես նաեւ սեղանի
կառուցվածքային առանձնահատկությունների վրա: Թերապեւտը այցելուին կարող
է սահուն կերպով տեղաշարժել բուժական եւ անատոմիական առանցքային դիրքեր,
որոնք իրականացվում են օգտագործելով ձեռքի ձգումը, սեղանի ճկունությունը,
կողային ճկունությունը եւ պտտման առանձնահատկությունները, ինչպես նաեւ
ծանրությունը:

Milon Concept

Միլոնի մարզումային տեսակները բազմազան են՝ հիմնական առողջարարական մարզումից մինչև նպատակային ուժային մարզում և ինտենսիվ կարդիո մարզումից մինչև առավելագույն ուժային մարզում: Անկախ ձեր մարզման նպատակից՝ լինի այն ուժային, տոկունությունը խթանող կամ այս երկուսը միասին, Միլոն գերժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս տրամադրել յուրաքանչյուրին ամենաարդյունավետ մարզման ծրագիրը։
Միլոնն իր անունը ստացել է հին հունական մարզիկ Միլոյից, ով ապրում էր Կրոտոն կղզում: Լեգենդը պատմում է, որ Միլոն իր ուժերը ամրապնդելու համար ամեն օր ուսերին մեկ հորթ էր նստեցնում և զբաղվում իր առօրյա գործերով: Մինչ հորթը մեծանում և ծանրանում էր, ուժեղանում էին նրա մկանները: Առաջադիմական ուժի վերապատրաստման այս մեթոդը կազմում է Միլոնի առողջության և ֆիթնեսի հայեցակարգի հիմքը:
Միլոն մարզումը հիմնված է սպորտի մեջ գրանցված վերջին ձեռքբերումների վրա։ Գերմանական Քյոլնի Սպորտ համալսարանի հետ միասին մշակվել է Milon Intensity Training (MIT) ծրագիրը, որը հստակորեն կարգավորում է սրտի աշխատանքը վերահսկող Միլոն սարքավորումը և պահպանում կարճ, բարձր ծանրաբեռնվածությամբ դադարներ մի մարզասարքից մյուսին անցնելու ընթացքում։

    Milon Training-ի առավելություններն են՝
    • Հոդերի լարվածության նվազեցում
    • Ողնաշարի և հոդերի ցավի մեղմացում
    • Օստեոպորոզի, օստեոարթրիտի և հոդերի հետ կապված այլ խանգարումների կանխարգելում
    • Շարակցական հյուսվածքների և մկանների ամրապնդում
    • Բարելավված կեցվածք և տոկունություն, որի արդյունքում ամենօրյա ֆիզիկական մարտահրավերները դառնում են առավել հեշտ դիմադրելի
    • Բարձր նյութափոխանակություն
    • Մկանների զարգացում

Խմբակային և ֆունկցիոնալ մարզումների սրահներ

Գրավիչ ու ձեր սպասումներն արդարացնող սրահները, որոնք համատեղում են ժամանակակից նորամուծություններն ու օգտագործման պարզությունը, ձեր մարզումները կդարձնեն հաճելի և մոտիվացնող: Սրահները հագեցած են համաշխարհային ճանաչում վայելող Queenax ֆունկցիոնալ պարապմունքների համար նախատեսված համակարգերով, Հայաստանում միակ վիրտուալ մարզումների համար նախատեսված գերժամանակակից էկրանով և գունային էֆեկտներով:

ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍՐԱՀ

Սրահն ամբողջությամբ հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով, սկսած բռնցքամարտի ավանդական տանձիկներից, մակիվարներից մինչև ամենանորաձեւ սարքեր, ինչպիսք են՝ Nexersys 3.0 և Cross-Body Trainer-ը։ Nexersys-ն ապահովում է անհատական մարզչի առավելությունները, բռնցքամարտի/խառը մարտարվեստների բարձր ինտենսիվության ինտերվալային մարզման (HIIT) առավելությունները և ինտերակտիվ խաղային մրցումները, որի օգնությամբ դուք կարող եք չափել ձեր հարվածի ուժգնությունը:
Ձեր կազմվածքը կատարելության աստիճանի հասցնելու համար կարող եք մասնակցել նաև սեփական մարմնի քաշով ուժային մարզումներին, որոնք անցկացվում են մարտարվեստների սրահի համար նախատեսված Queenax սարքավորումով:
Առանձնակի ուշադրության է արժանի բռնցքամարտի համար նախատեսված պրոֆեսիոնալ ռինգը, որը կդառնա ձեր ամենասիրելի վայրը սպորտային մենամարտերի և սպարինգների համար: Գերմանական արտադրության այս պրեմիում դասի ռինգը իդեալական է ինչպե՛ս բազմամարդ, այնպե՛ս էլ անհատական մարզումների համար:

ՄԱՐԶՈՒՄՆԵՐ

Ցանկանում ես այրել ահռելի չափաբաժնով կալորիաներ, զարգացնել ճկունությունդ, լիցքաթափվել, բարելավել կազմվածքդ և միևնույն ժամանակ վայելել էներգիայի և էնդորֆինների հոսքը քո նոր, խենթ մարզական ընկերների հետ, ուրեմն միացիր մեր խմբակային մարզումներին և դարձիր մեր մեծ սպորտային ընտանիքի անդամը։ 

Մարզումներ

Դիտել բոլորը

Ցանկանում ես այրել ահռելի չափաբաժնով կալորիաներ, զարգացնել ճկունությունդ, լիցքաթափվել, բարելավել կազմվածքդ և միևնույն ժամանակ վայելել էներգիայի և էնդորֆինների հոսքը քո նոր, խենթ մարզական ընկերների հետ, ուրեմն միացիր մեր խմբակային մարզումներին և դարձիր մեր մեծ սպորտային ընտանիքի անդամը։ 

Ջրային գոտի

Այժմ, առավել քան երբևէ, ժամանակն է կտրվել շրջապատող իրականությունից և ժամանակ տրամադրել ձեզ արժանի հանգստին։ Մտքի, մարմնի և հոգու ներդաշնակություն – ահա այն, ինչ կգտնեք Ռիբոկ ջրային առողջարարական գոտում։
Ժամանակակից դիզայներական լուծումների, ճիշտ լուսավորության, հաճելի մթնոլորտի և բարձրակարգ սպասարկման շնորհիվ՝ դուք այստեղ կվայելեք իրական հանգիստ և կլցվեք էներգիայով, նոր գաղափարներով ու դրական լիցքերով։

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԼՈՂԱՎԱԶԱՆ

Ջրային մարզումների լողավազան

Մենք ստեղծել ենք առանձնացված լողավազան, որպեսզի ջրային աերոբիկայի մեր հաճախորդներն իրենց ուրույն անկյունն ունենան և մարզվեն՝ առանց շեղվելու։
Եթե փնտրում ես ողջ մարմինդ մարզելու համար նախատեսված խմբակային դասընթաց, ապա Ջրային Աերոբիկան հենց քեզ համար է։ Ջրում վազքը և անգամ թեթև քայլքը ամրացնում են ոտքերը և կոնքերը։ Ավելին՝ Ջրային Աերոբիկան հրաշալի կարդիոշնչառական մարզանք է, որը նաև մարզում է մարմնի ամբողջ վերին հատվածը։
Մյուս կողմից, ջուրը մարմնի քաշը պահող հոդերի համար գործում է որպես բարձիկ և նվազեցնում է մկանների վրա ընկնող սթրեսը, այսպիսով մինիմումի հասցնելով վնասվածք ձեռք բերելու որևէ հավանականություն։ Քեզ մնում է միայն հաճախել Ջրային Աերոբիկաի դասընթացներին և զգալ քեզ այնքան թեթև, կարծես ամպի վրա ես։
Ինչպես նաև, այս առանձնացված լողավազանում իրականացվում են մեր ակումբի ամենափոքր անդամների անհատական պարապմունքները, չէ որ մեր ակումբում կարելի է լողով զբաղվել 6 ամսականից սկսած։

Առանձնակի ուշադրության են արժանի Ռիբոկ սպորտային ակումբում անցկացվող ջրային խմբակային մարզումները։ Վայելի՛ր այստեղ անցկացրած յուրաքանչյուր ակնթարթդ։

Մերսման սրահներ

Ընկղմվեք իրական հանգստի մեջ, բացահայտեք ձեր ներուժը և վերականգնեք ձեր գեղեցկությունն ու ներդաշնակությունը մեր կողմից առաջարկվող մերսումների միջոցով։ Ռիբոկ առողջարարական հատվածում ներկայացված են գերժամանակակից մերսման սեղաններով կահավորված չորս սրահներ՝ նախատեսված թաց և չոր մերսումների համար։
Թաց մերսումների համար նախատեսված սրահում ներկայացված է Fabio Alemanno իտալական արտադրության մերսման սեղանը, որի շնորհիվ դուք կզգաք հանգստի իրական շքեղություն։        Էրգոնոմիկ կառուցվածքով, յուրահատուկ դիզայնով և ինֆրակարմիր ճառագայթներով տաքացվող այս սեղանը թույլ է տալիս ստանալ նմանը չունեցող մերսում։ Մարմարե սեղանի հարթ մակերեսը հանգստացնում է մաշկը, իսկ ինֆրակարմիր ճառագայթների խորը ներթափանցումն ակտիցանում է օրգանիզմի բնական վերականգնողական գործընթացները։
Չոր մերսումների համար նախատեսված սրահում ներկայացված է գերմանական արտադրության Gharieni MLX մերսման սեղանը, որն աչքի է ընկնում իր նորաոճ և նրբագեղ դիզայնով, ինպես նաև գլխի, ոտքերի և մեջքի հատվածները կարգավորող բազմաֆունկցիոնալ տեխնիկայով։
Շատ շուտով Ռիբոկ սպորային ակումբը կհամալրվի նաև Gharieni ընկերության ամենանորարական՝ Wellmassage4D ծառայությամբ, որը ներկայացնում է ամբողջովին նոր մոտեցում առողջարարական մերսման ասպարեզում։ Նախապես
ծրագրավորված ութ դիքերով և ինքնատիպ դիզայնով այս մերսման տեսակը նորույթ է նաև ողջ աշխարհում և արժանացել է եվրոպական սպա ասոցացիայի կողմից լավագույն ինովացիա մրցանակին։
Ազատվեք ամեն տեսակ սահմանափակումներից և ընտրեք ձեզ արժանի հանգիստը։ Մերսումները երբեք չեն եղել այսքան էլեգանտ և միաժամանակ այդքան արդյունավետ։

Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին

Ֆիտնես խորհրդատույի սենյակ

Ճշգրտությունն է այն բանաձևը, որի միջոցով դուք կարող եք իրագործել ձեր նպատակները: Ուղղորդվելով նման բանաձևով՝ ֆիթնես խորհրդատուն ձեր առաջին իսկ այցից կտրամադրի մանրակրկիտ տեղեկատվություն, որն իր մեջ կներառի ձեր մարմնի բաղադրությանը վերաբերող ճշգրիտ վերլուծություն՝ կատարված INBODY 770 սարքով, ինչպես նաև FIT3D մարմնի սկաններով, որոնցից ստացված բոլոր տվյալները պահպանվում են ձեր Reebok Sports Club Armenia հավելվածի անհատական էջում:

Մարմնի բաղադրության զննման համակարգչային դիագնոստիկա / INBODY 770

Մենք առաջարկում ենք կոմպլեքս մոտեցում կազմվածքի ցանկացած խնդրի համար և խորհուրդ տալիս սկսել այն մարմնի բաղադրության զննման համակարգչային դիագնոստիկայից՝ InBody770 սարքավորման շնորհիվ։ Մեր պրակտիկայից կարող ենք փաստել, որ կազմվածքի ուղղման և քաշի կորստի համար նախատեսված բոլոր ծրագրերից հաճախորդներն առավել ճշգրիտ արդյունք են ստանում այդ դիագնոստիկան անցնելու դեպքում։

       FIT3D `

Fit3D ProScanner-ը մարմնի ամենաճշգրիտ սկաներն է համաշխարհային ողջ շուկայում, որը տրամադրում է 98% ճշգրտությամբ տվյալներ։

Squash

Ռիբոկ սպորտային ակումբն առաջարկում է աշխարհում միակն իր ձևաչափում LED լույսերով և շարժական պատերով սքվոշի խաղադաշտեր։ Սքվոշ այցելող հյուրերը կարող են ոչ միայն զարգացնել իրենց հմտություները ռակետային այս մարզաձևում, այլ նաև անցկացնել յուրահատուկ ժամանց կատարյալ հանգստի համար ստեղծված պայմաններում։ Հայաստանում այս մարզաձևի զարգացումը խթանելու նպատակով Ռիբոկ սպորտային ակումբը ստեղծել է սքվոշի դպրոց հասանելի բոլորի համար։

    Ինչու՞ սքվոշ
    • Հեշտ է սովորել ցանկացած տարիքում
    • Կարելի է խաղալ ցանկացած եղանակին
    • Բարձր տրամադրություն և էներգիա ողջ օրվա համար
    • Զբաղված մարդկանց սպորտաձև
    • Հաջողակ մարդիկ խաղում են սքվոշ
    • Մինչև 1000 կալորիա 1 ժամում
    • Լիցքաթափվելու, սթրեսից ազատվելու, կալորիաներ այրելու հրաշալի միջոց:

GALLERY