Ի՞նչ է առողջ ապրելակերպը իրականում։

Ի՞նչ է առողջ ապրելակերպը իրականում։

    Մարդկանց մեծ մասի համար «առողջ ապրելակերպը» և՛ ֆիզիկական, և՛ մտավոր առողջություննների համադրությունն է մարդու մեջ, երբ նրանք միասին լավ են գործում: Շատ դեպքերում ֆիզիկական և մտավոր առողջությունը սերտորեն կապված են իրար հետ, այնպես որ մեկի փոփոխությունը (լավ կամ վատ) ուղղակիորեն ազդում է մյուսի վրա:  Հետևաբար մենք կխոսենք ֆիզիկապես և հոգևոր առողջ ապրելակերպի մասին միասին: 

    Ֆիզիկապես առողջ լինելու համար մեծ մասամբ հարկավոր է ճիշտ սնունդ և ֆիզիկական ակտիվություն: 

    Բոլորն էլ ընդունում են սնունդ, որպեսզի ունենան էներգիա և շարունակեն ապրել, սակայն բոլորս էլ ունենք տարբեր սննդակարգ և պահանջներ: 

    Օրգանիզմի պահանջներով ճիշտ սնվելը հաղորդում է շատ էներգիա և օգնում է ունենալ ճիշտ կազմվածք: Առողջ սնվելու մասին մենք խոսել ենք մեր այս(լինքինգ ինչպես ճիշտ սնվել բլոգի վրա:եթե կարա լինի շատ լավ կլինի) բլոգում: 

    Սակայն այստեղ նույնպես կներկայացնենք որոշ խորհուրդներ որոնք Ձեզ կօգնեն լինել ավելի առողջ:

  • Ընտրեք սնունդ, որը ունի քիչ ճարպեր, խոլեստերին, աղ (նատրիում) և ավելացված շաքարեր։ հաճախ ստուգեք պիտակները, քանի որ պիտակների առաջին ցուցակված իրերը պարունակում են բաղադրիչների ամենաբարձր կենտրոնացումը:

  • Վերահսկեք սննդի չափաբաժինը։ Սնվեք փոքր բաժնով, որը կարող է հագեցնել քաղցը:

  • Առողջ թեթև խորտիկները չափավոր կարգով են կարող եք պահել Ձեր սննդակարգում, սակայն պետք է լինեն մրգեր, հացահատիկներ կամ ընդեղեն՝ քաղցը հագեցնելու և ավելորդ քաշ չառաջացնելու համար:

  • Խուսափեք գազավորված ըմպելիքներից և շաքարի պարունակությամբ ըմպելիքներից: Դիետիկ ըմպելիքները գուցե լավ ընտրություն չլինեն, քանի որ դրանք որոշ մարդկանց դարձնում են ավելի սոված և մեծացնում սննդի սպառումը:

  • Եթե ​​մարդը զայրացած է կամ ընկճված, ուտելը չի ​​լուծի այս իրավիճակները և կարող է ավելի խորացնել խնդիրները:

  • Խուսափեք ծանր կերակուրներից ամռան ամիսներին, հատկապես շոգ օրերին:

    Ֆիզիկական ակտիվությունն ու ֆիզիկական վարժությունները առողջ ապրելակերպի հիմնական մասն են կազմում։ Ֆիզիկապես ակտիվ չլինելը հանգեցնում է անառողջ լինելուն։  Անառողջ կյանքը կարող է արտահայտվել ճարպակալմամբ, թուլությամբ, դիմացկունության բացակայությամբ և ընդհանուր առմամբ վատ առողջությամբ, ինչը կարող է նպաստել հիվանդությունների զարգացմանը:

    Ռիբոկ սպորտային ակումբը ապահովում է  բոլոր հնարավոր տեխնոլիագներով, որպեսզի իր անդամները լինեն առողջ և ակտիվ։ Դասընթացները կարող եք տեսնել այստեղ (այստեղի վրա լինք դեպի մեր խմբակային պարապմունքներ), իսկ հագեցած մարզասարքերով սրահները այստեղ (այստեղի վրա լինք դեպի սրահներ)։ 

    Ժամանակ չունենալու պարագայում 30 րոպե Ձեր մարմնի և հնարավորությունների համար կազմված ռեժիմով Milon circuit մարզասարքերով մարզվելու դեպքում կարող եք լինել միշտ ֆիզիկապես ակտիվ և ցանկալի կառուցվածքով։ 

    Ինչպես նաև անհրաժեշտ է միշտ ճիշտ իմանալ ձեր մարմնի ցանկալի չափսերը, որը կարող եք բազմաթից չափումների փոխարեն իրականացնել Ռիբոկ Սպորտային Ակումբում Fit3D ProScanner-ի օգնությամբ։ 

    Fit3D ProScanner-ը մարմնի ամենաճշգրիտ սկաներն է համաշխարհային ողջ շուկայում, որը տրամադրում է 98% ճշգրտությամբ տվյալներ։ Այն կարող է՝

  • 40 վարկյանների ընթացքում ստանալ ողջ մարմնի սկանավորված պատկերը:

  • Վերլուծել մարմնի ձևն ու կեցվածքը` տալով Ձեր մարմնի փոփոխությունների, ծռվածության մասին հստակ վերլուծություն։

  • Տալ ձեր առողջության վերաբերյալ ընդհանուր գնահատական՝ օգտագործելով մարմնի զանգվածի վերաբաշխման վրա հիմնված ալգորիթմ։

  • Կատարել մարմնի կազմի վերլուծություն, ինչպես նաև այն համեմատել ձեր նախկին արտապատկերները միմյանց հետ, որի միջոցով դուք կստանաք ձեր մարմնի հետ կատարվող փոփոխությունների ամենաճշգրիտ պատկերը։

    Սարքն ունի նաև հավելված, որի միջոցով կարող եք հետևել ձեր ընթացքին և համեմատել արդյունքներն ու առաջընթացը ձեր մեկնարկային վիճակի հետ։

    Ինչպես նշեցինք առողջ ապրելակերպը ավելին է, քան ֆիզիկական առողջությունը, այն ներառում է նաև հուզական կամ մտավոր առողջություն: Ստորև կարող եք գտնել Ձեզ համար օգտակար խորհուրդներ, որոնք կբարելավեն Ձեր մտավոր առողջությունը 

    Օրվա ընթացքում կարևոր է բավականաչափ քնելը։ Ընդ որում 10-17 տարեկաններին անհրաժեշտ է 8.5-9.5 ժամ, իսկ 18 և բարձր տարիքայիններին 7-9 ժամ քնի համար։

    Կատարեք մտքի վարժություններ (կարդացեք, շաբաթվա ընթացքում երբեմն լուծեք գլուխկոտրուկներ):

    Փորձեք ինտենսիվորեն կենտրոնանալ մի գործընթացի վրա և ավարտել դրա մի հատվածը 1-ից մի քանի ժամվա ընթացքում, ապա ընդմիջել և հանգստացնալ մարզվելով կամ քայլելով։

    Զբաղվեք Յոգայով։ Յոգան ծագել է Հնդկաստանում և այն ոչ միայն ֆիզիկական վարժությունների ընդհանրություն է այլ գիտություն, արվեստ որը օգնում է ավելի հանգիստ, հավասարակշռված լինելուն։ Կան Յոգայի տարբեր տեսակներ, որոնք կարող եք տեսնել այստեղ (լինքինգը յոգայի պարապմունքների վրա։)։ 

    Ծխախոտից հրաժարվելը նույնպես օգնում է առողջ լինելուն։ 

    Ծխախոտ օգտագործելու փոխարեն մարզվեք և աստիճանաբար ծխախոտի կախվածությունը կփոխարինեք մարզվելու սովորության։ 

Մաղթում ենք առողջություն։ ❤️

 

Վերջին Հոդվածները

Հղիության ընթացքում ինձ հավելյալ կալորիաներ պե՞տք են:

Առողջ հղիության համար պետք չէ չափից շատ ուտել։

Կարճ խորհուրդներ առողջ հղիության համար

Հղի կանանց մեծ մասը անհանգստանում է հղիության ընթացքում քաշի ավելացման համար։