Հղիության ողջ ընթացքում առողջ ռեժիմի պահպանումը կարևոր է մայրիկի և բալիկի համար: Կանոնավոր վարժությունները առողջ առօրյայի պահպանման հիմնական գործոններից են:
Հղիության ընթացքում վարժությունները շատ առավելություններ ունեն:
- Դրանք բարելավում են ընդհանուր մարզավիճակը և ակտիվացնում Ձեզ հղիության շրջանում:
- Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են մեջքի ցավը:
- Օգնում են պահպանել մարմնի քաշը, ինչը բազմաթիվ կանանց համար առաջնային խնդիրներից է։
- Վարժությունները բարելավում են հոգեկան առողջությունը:
- Նվազեցնում են շաքարախտի և հիպերտոնիայի ռիսկը:
- Մարզումները բարելավում են քունը և նվազեցնում սթրեսը։
- Ձգումները ձեզ ավելի ճկուն են դարձնում և օգնում ավելի հեշտ տեղաշարժվել։
- Մարզումներն ամրացնում են մարմնի մկանները։
- Օգնում են պահպանել կազմվածքը հղիությունից հետո:
- Եվ որն ամենակարևորն է, հատուկ շնչառական վարժությունները հեշտացնում են ծննդաբերության ընթացքը։
Ինչպիսի՞ մարզումներ են անհրաժեշտ կատարել հղիության ընթացքում:
Մարզումների մեծ մասն անվտանգ են հղիության ընթացքում, պարզապես համոզվեք, որ չեք չարաշահում։ Հարկավոր է նաև հաշվի առնել ձեր բժշկի ցուցումները, նախքան որևէ մարզում սկսելը: Եթե հղիության ընթացքում որևէ բարդության պատճառով Ձեզ խորհուրդ են տվել անկողնային հանգիստ, լավ կլինի խուսափեք վարժություններից:
Կան անվտանգ, օգտակար ու հանգստացնող մարզումներ, որոնցից են.
Քայլք. Օրական կես ժամ զբոսնելը հրաշքներ է գործում հղիության ընթացքում:
Լող. Լողը լավագույն մարզումն է, որը կարող է անել հղի կինը: Ջրի մեջ ընդհանրապես չեք զգա Ձեր քաշը, կլողաք հանգիստ ու դա անասելի հաճելի կլինի։ Այն կօգնի պահպանել մաշկի էլաստիկությունն ու չթուլանալ։
Ջրային աէրոբիկա. Հղիների համար սա անպայման փորձելուների շարքից է։ Այն ներառում է զվարճալի և թեթև շարժումնեդ և շնչառական վարժություններ ծննդաբերության ընթացքը հեշտացնելու համար։
Յոգա. Յոգան նույնպես հիանալի պրակտիկա է հղիության ընթացքում: Պարզապես համոզվեք, որ յոգայի մարզիչը հղիների հետ աշխատելու որակավորում ունի:
Soft Stretching. Կատարեք պարզ ձգումներ և նպաստեք ձեր ճկունությանն ու ազատ շարժունակությանը հղիության ողջ ընթացքում։
Առողջ հղիության համար պետք չէ չափից շատ ուտել։
Հղի կանանց մեծ մասը անհանգստանում է հղիության ընթացքում քաշի ավելացման համար։