TRX

TRX

TRX -ը վարժությունների համալիր համակարգ է, որտեղ համատեղված են ուժային և կարդիո վարժությունները, ինչպես նաև յոգայի վարժություններն ու ձգումները: Անգամ ամենահասարակ վարժությունները, ինչպես օրինակ՝ հրում վարժությունները կամ կքանիստերը, TRX կախոցային համակարգերի շնորհիվ վերածվում են բարդ վարժությունների համակարգի, որոնք մարզում են բազում մկանային խմբերը:
TRX վարժություններն այրում են շատ կալորիաներ և դուք շարունակում եք սպառել էներգիա անգամ պարապմունքին հաջորդող մի քանի ժամվա ընթացքում:
TRX մարզումներն իդեալական են նաև բոլոր նրանց համար, ում հակացուցված են ողնաշարի ուժեղ վարժությունները: Այս մարզումներն ունիվերսալ են նաև այն պատճառով, որ դրանք հարմար են ֆիզիկական պատրաստվածության տարբեր մակարդակ ունեցող մարդկանց համար:

Մարզիչ՝

Ուրֆա Բարսեղյան

Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված անհատական մարզիչ,  Queenax, TRX, Group Functional պարապմունքների մարզիչ։

Ընտրիր քո հաջորդ մարզումը

BODYBALANCE™

 BODYBALANCE-ը յոգայի վարժությունների վրա հիմնված ծրագիր է:

Ջրային աերոբիկա

Ջրային աերոբիկան հիանալի միջոց է համատեղելու ավանդական կարդիո և ուժային մարզումները ջրի օգտակար ազդեցությունների հետ։ 

077 63-87-78