Բարձր ինտենսիվությամբ պարապմունք՝ միայն սեփական մարմնի քաշի և Queenax սարքավորումների միջոցով։ Բարելավում է նյութափոխանակությունը, կարգավորում է շնչառությունը, արյան շրջանառությունը, նվազեցնում ավելորդ քաշը և կատարելագործում ֆիզիկական պատրաստվածության մակարդակը։ Այս պարապմունքի առանձնահատկությունն այն է, որ մարզվելուց հետո մարմինը շարունակում է ծախսել կալորիաներ 18 ժամ շարունակ։
Բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային ֆեդերացիայի կողմից որակավորված անհատական մարզիչ, Queenax, TRX, Group Functional պարապմունքների մարզիչ։
Օդային յոգան յոգայի հիբրիդային տեսակ է, որը համատեղում է յոգայի ավանդական դիրքերը, պիլատեսը և պարը `մետաքսյա գամակի օգտագործման միջոցով:
30 րոպե տևողությամբ որովայնի մկանների մարզում, որը երաշխավորում է արագ արդյունքներ ՝ անկախ մարզվածության մակարդակից: