Ջրային աերոբիկան հիանալի միջոց է համատեղելու ավանդական կարդիո և ուժային մարզումները ջրի օգտակար ազդեցությունների հետ։ Դրանք կատարյալ են յուրաքանչյուր տարիքի և յուրաքանչյուր աստիճանի մարզվածություն ունեցող անձնաց համար։ Ռիբոկ սպորտային ակումբն առաջարկում է տարաբնույթ պարապմունքներ, որոնք ջրի շնորհիվ կլինեն առավել հեշտ և հաճելի, բայց և միևնույն ժամանակ կթողնեն օրգանիզմի վրա անհերքելի օգտակար ազդեցություն։
Ռիբոկ սպորտային ակումբում ներկայացված են հետևյալ ջրային ֆիթնես պարապմունքները, որոնք ոչ միայն բացառիկ են Հայաստանում այլ նաև տարածաշրջանում ՝
• Ջրային հեծանվավազք
• Ջրային վազքասարքերի վրա անցկացվող կարդիո մարզումներ
• Լուսնային քայլք կամ ջրային Antigravity
• Բատուտային պարապմունքներ ջրում
• Ջրային բռնցքամարտ Vertical Dynamic մարզասարքով
• Աստիճանավանդակներով ջրային մարզումներ
• Տախտակային ֆիթնես ծրագիր ջրի վրա
• Աստիճանային մեկ հարթակ ունեցող Puzzle Step պարապմունք
Բալանսավորեք ձեր ներաշխարհը, լիցքավորվեք էներգիայի և դրական տրամադրության նոր չափաբաժնով ու գտեք ձեր հոգու, մտքի և մարմնի ներդաշնակությունը։
Որակավորված Aqua Spinning և ջրային աերոբիկա խմբակային մարզումների մարզիչ, որակավորված անհատական մարզիչ։