BODYCOMBAT ™ -ը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր փնտրում են ոգեշնչող մարզումներ՝ իրական արդյունքներով: Այս մարզումը մեծ տարածում ու սեր վայելող ոչ կոնտակտային դասընթաց է, որը մշակվել է տարբեր մարտարվեստների վարժությունների հիման վրա, և որը շտկում է կազմվածքը, զարգացնում արագությունն ու ուժը, ինչպես նաև ամրացնում սրտանոթային համակարգը: BODYCOMBAT մարզումը հինալի տարբերակ է նաև ընկճվածությունից ձերբազատվելու և ընդհանուր ֆիզիկական մակարդակը բարելավելու համար: Մարզումներն ամրացնում են նաև ոտքերի, ձեռքերի, մեջքի ու թիկունքի մկանային խմբերը: BODYCOMBAT-ի շնորհիվ դուք կայրեք շատ կալորիաներ, կբարելավեք ձեր կենտրոնացումն ու արագությունը, ինչպես նաև կզարգացնեք սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահությունը:
Les Mills- ի կողմից որակավորված "CXWORX", "BodyCombat", "BodyPump" և "The Trip" պարապմունքների մարզիչ։
Բարձր ինտենսիվությամբ և էներգիայով լի մարզում, որն ուղղված է սրտանոթային համակարգի բարելավմանը, ինչպես նաև կոորդիանցիայի և տոկունության զարգացմանը:
Հաթհան յոգայի ընդհանուր տեսակ է, որն ընդգրկում է յոգայի հիմնական տեսակները։