Ինչպես ջրային մյուս մարզումների, այդպես էլ Aqua spinning մարզման ընթացքում հոդերի վրա ճնչումն անհամեմատ ավելի քիչ է, քան այլ մարզումների ժամանակ։ Մեկ ժամ մարզման ընթացքում կարելի է այրել ավելի քան 800 կիլոկալորիա, ջուրն ակտիվացնում է արյան շրջանառությունը եւ հեռացնում ճարպը, ինչպես նաեւ հիանալի միջոց է ցելյուլիտից ազատվելիւ համար։
Մարզման ընթացքում սիրտը մեկ րոպեում 10-15 զարկ ավելի քիչ է բաբախում, քան ցամաքում իրականացվող մարզման ժամանակ։
Իջնում է արյան ճնշումը եւ բարելավվում արյան շրջանառությունը։
Aqua Spinning, Aqua Zumba, Zumba, Strong Nation խմբակային մարզումների սերտիֆիկացված մարզիչ:
STRONG Nation®-ը բարձր ինտենսիվությամբ պարային մարզում է։
STICK MOBILITY մարզումների համակարգը բարելավում է մարմնի ճկունությունը, ուժը և հավասարակշռությունը։