LES MILLS BARRE-ը դասական բալետի ժամանակակից տարբերակն է։ 30 րոպե տևողությամբ մարզումը նախատեսված է ետնամասի մկանները ձևավորելու և ամրացնելու և ընդհանուր մարզավիճակը բարելավելու համար։ LES MILLS BARRE-ը կարդիո և ուժային մարզումների համադրություն է՝ մի շարք թեթև, սակայն մեծ ինտենսիվությամբ շարժումներով և շատ թեթև քաշերով, որոնք ուղեկցվում են ժամանակակից երաժշտությամբ։
Բալետ արտիստ, Les Mills-ի կողմից որակավորված "The Trip", "Barre", "Body Balance" խմբակային պարապմունքի մարզիչ։
Բարձր ինտենսիվությամբ և էներգիայով լի մարզում, որն ուղղված է սրտանոթային համակարգի բարելավմանը, ինչպես նաև կոորդիանցիայի և տոկունության զարգացմանը: